Բաժիններ՝

Կայացել է 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը

Կայացել է 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերը հանդես են եկել բացման խոսքով, որում բարձր են գնահատել ակտիվորեն զարգացող ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը:

Նախարարի տեղակալ Կոստանյանն առանձնանշել է ԱՄՆ նշանակալի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը և վերահաստատել է հայկական կողմի հետաքրքրությունն ակտիվորեն աշխատանքներ տանել 2025թ. օգոստոսի 8-ին ստորագրված՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության, Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության, էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրերի իրականացման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031