Զգուշացում վարորդներին. Աբովյան-Չարենցավան և Դիլիջանի հատվածի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հայտնում է․ «Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ, Աբովյան- Չարենցավան և Դիլիջանի տարածաշրջանի (Հաղարծին վանական համալիրի հատված) ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031