Լոնդոնում Արմեն Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարարը քննարկել են Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարար Լորդ Վերնոն Քոքերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցները քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ընդգծել են պաշտպանության հարցերով ռազմական կցորդների փոխանակման և ապագայում բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացման կարևորությունը: Կողմերն անդրադարձել են նաև տնտեսական համագործակցության, գործարար կապերի շարունակական խորացման կարևորությանը:

Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ու Լորդ Վերնոն Քոքերը նաև անդրադարձել են օգոստոսի 8-ից հետո Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանն ու ստեղծվող տնտեսական լայն հնարավորություններին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031