Այն առանձնահատուկ պատգամ է՝ ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ՝ մեր երկիրը, մեր ինքնությունը, մեր հնարավորությունները, մեր ներուժը:
Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 20-ին հյուրընկալել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Անկախության տոնի առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Մարտական ծառայության մեդալով հետմահու պարգևատրվել է ազատամարտիկ Կարեն Սուքիասյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիացի հայտնի գործարար, Electricité de France ընկերության խորհրդի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն, Veolia Environnement ընկերության նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլյոյին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ սեպտեմբերի 23-ին կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ Իսաբեկյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչում շնորհելու մասին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի պատվիրակությանը՝ փոխնախագահ Ռիչարդ Մյուլենբեկի գլխավորությամբ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անկախության տոնի առթիվ ՊՆ մի խումբ զինծառայողների պարգևատրելու մասին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կոմիտասի անվան ազգային քառյակի անդամներին պարգևատրելու հրամանագիր է ստորագրել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նորանշանակ խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է «HSBC International»-ի Եվրոպայի զարգացման գծով տնօրեն Քրիստոֆեր Դեվիսին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահ Ռիչարդ Մուեհլենբեկին, կորպորացիայի մարքեթինգի գծով տնօրեն Ալեմ Վալիին և ֆինանսական հաճախորդների գծով ղեկավար Մհեր Պապյանին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու մասին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին եւ հայտնի օպերային տենոր Վահրամ Թադեւոսյանին:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու դեպք:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրեն, եվրոպական և աֆրիկյան տարածաշրջանների պատասխանատու Քրիստոֆեր Դեյվիսին և HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարին:
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Վրաստանի և Ուկրանիայի արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունների առնչությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում ռազմավարական զորավարժությունների անցկացման հետ կապված հարցերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված՝ 2007-2015թթ, ընթացքում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման շինարարական աշխատանքների ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Պարզվել է, որ շինաշխատանքներն իրականացվելուց հետո ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը շահագործման է ընդունել 2016թ. հունվարի 20-ին։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Ռիգա մեկնարկել է Լատվիայի փոխվարչապետ, ՊՆ նախարար Արտիս Պաբրիկսի հետ հանդիպումով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եվրամիության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: