Սամվել Մուրադյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սամվել Մուրադյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար:
Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Սամվել Պարույրի Մուրադյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ: