Մայիսի 28-ը Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտում մեր ժողովրդի կերտած հաղթանակի օրն է։ Հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել հարյուրամյակներ առաջ կորցրած անկախ պետականությունը։
Թե ինչպիսին կլինի մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, կախված է մեզնից, յուրաքանչյուրիցս: Իսկ Հայրենիքը կլինի այնպիսին, ինչպիսին այն կդարձնենք միասին:
Ներկայացված փաթեթի ընդունման արդյունքում։
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սահմանադրական օրենքի վերաբերյալ:
Մայիսի 27-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ ճանապարհային երթևեկությանը և հասարակական կարգի պահպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ։ Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։
Մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Ի հավելումն նախորդ հաղորդագրության հայտնում ենք, որ ՀՀ տարածքում` առանց սահմանը հատելու ինժեներական աշխատանքներ կատարած ու գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։
Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները Շուշիի մերձակա դիրքերից կրակահերթեր են արձակել դեպի օդ իրակականությանը չի համապատասխանում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ընդունել է Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության նորանշանակ դեսպան Խալեդ Շավաբկան (նստավայրը՝ Մոսկվա):
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադրում է մայիսի 24-ից 26-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերը գնդակոծելու համար։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ԼՂՀ պետական պարգևը (շքանշան, մեդալ) կորցրած անձինք կամ նրանց հարազատները կարող են դիմել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմ՝ պետական պարգևի վկայականի կրկնօրինակը կամ տվյալ փաստը հաստատող այլ փաստաթուղթ ստանալու համար:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զորամիավորումների կողմից արձակված
Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող տևական ոտնձգություններից և ապօրինի գործողություններից հետո այսօր Ադրբեջանը դիմել է սահմանային իրավիճակը լարելու նոր սադրանքի:
Նիկոլ Փաշինյանի որոշումներով նոր նշանակումներ են կատարվել:
Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը մայիսի 25-ին ներկայացրել է հրաժարականի դիմում։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հայտնում են նախագահի աշխատակազմից:
Մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։
Մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։
Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ: