Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աննա Հակոբյանի նշանակման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է ասպիրանտուրայի ընդունելության 2021-2022 ուսումնական տարվա տեղերը: Բարձրագույն ուսումնական հաստատություններին կհատկացվի պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աննա Հակոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։ Ժամը 15.00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։
Վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից հիշյալ տարածքներ, որտեղ, ՀՀ ԶՈՒ կողմից շուրջօրյա ռեժիմով իրականացվում է մարտական ծառայություն։
«ՀՀ նախագահը ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների և քննարկումների մեջ ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար, նա բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի, առավել ևս դրա մանրամասների մասին:
Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության 2021/2022 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:
Մայիսի 19-ին Դուշանբեում տեղի ունեցավ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը նեղ, այնուհետև ընդլայնված կազմով, որին ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանել է մայիսի 19-ին ուժի մեջ մտած Համաներման մասին օրենքի կիրառման քայլերը։
Հորդորում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ԶՈւ գլխավոր շտաբը, ԱԱԾ-ն իրենց գործառույթների շրջանակում գործադրեն բոլոր ջանքերը և ձեռնարկեն ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ:
Հակառակ պարագայում միայն սահմանազատման գործընթացը չի ապահովելու հետապնդվող նպատակը, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանությունը:
Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի՝ 2021 թ. մայիսի 18-ի N 780-Ա/2 հրամանով հաստատվել է ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկը:
ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական հարցերի բյուրոն հայտարարությամբ է հանդես եկել, որով խորհուրդ է տվել քաղացիներին չայցելել Հայաստանի Հանրապետություն՝ կորոնավիրուսի և սահմանային լարվածության պատճառով:
2020թ. նոյեբերին 9-ին Արցախում հրադադարի հաստատման հայտարարության հրապարակմանը հաջորդած զանգվածային անկարգությունների և դրան առնչվող այլ հանցավոր դրսևորումների փաստերով քննվող քրեական գործով կա 54 մեղադրյալ:
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2021 թվականի քննական կենտրոնների ցանկը:
Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 19-ի առավոտյան դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։
ՀՀ կառավարությունը մայիսի 13-ին հաստատել է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, որով սահմանվում են երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով՝ հաստատվել են 2021 թվականի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում մայիսի 18-ին գումարված նիստում սահմանվել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտարական քարոզչության ժամանակահատվածի վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը:
Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է ուսուցչի սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման քննության ուղեցույցների հրապարակման գործընթացը:
Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրության մեջ, մայիսի 18-ի առավոտյան դրությամբ, փոփոխություններ չեն արձանագրվել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը։
Կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Նասրուլլո Մախմուդզոդայի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։
Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված սադրանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ, էական փոփոխություններ չի կրել։
ՀՀ ԶՈւ ԳՇ-ն հերքել է որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե Վարդենիսի սահմանային հատվածում ադրբեջանցիներ հայկական դիրք են գրավել, տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը
Մայիսի 17-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։