
Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել N զորամիավորման զորամասերում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանի և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է N բանակային զորամիավորում։ Ինչպես հաղորդում է պաշտպանության նախարարությունը զորամասերից մեկում պաշտպանության նախարարը հանդիպել է հատուկ նշանակության և դեսանտագրոհային ստորաբաժանումների զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության կազմակերպման ընթացքով, առկա խնդիրներով, անձնակազմի հանդերձավորման և հաստիքային սպառազինության հետ կապված հարցերով:
Այնուհետև նախարարը հանդիպել ու զրուցել է ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայողների հետ,
հաջողություններ մաղթել առաջիկա ավարտական քննությունների կապակցությամբ:
Պատասխանելով զինվորներին հետաքրքրող հարցերին՝ Պապիկյանը ներկայացրել է ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքի վերաբերյալ մանրամասներ:
Շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել 2020 թվականի պատերազմում անմահացած հերոսների հիշատակին: Այցի ավարտին նա ծանոթացել է զորամասի տարածքում կառուցվող նոր զորանոցի շինարարական աշխատանքների ընթացքին: