Արցախի ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ սույն թվականի հուլիսի 24-ին Արցախի քաղաքացիները ստացել են հեռախոսազանգեր, որոնց միջոցով զանգահարողները մաքուր ռուսերենով տեղեկացնում են, որ «ԱՀ քաղաքացիները Ադրբեջանի տարածքով (Բաքվով) կարող են մեկնել ՀՀ, և իրենք երաշխավորում են վերջիններիս անվտանգությունը»։
Պայմանավորված վառելիքի սուղ պաշարների սպառմամբ՝ հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է, հայտնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներն ու նրանց աջակիցներն այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին ուղղված նամակը հանձնեցին ՀՀ-ում այդ երկրների դեսպանություններին։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման մասին ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման պատճառով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը:
Այս մասին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարությունից։
Անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը զրուցել է միաբանության հայրերի և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 24-ին այցով կգտնվի Թեհրանում: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Զրուցակիցներն անդրադարձել են ճգնաժամի հետեւանքով ստեղծված դրությունից համատեղ լուծումներ գտնելու միջխորհրդարանական հնարավորություններին։
Երկուստեք շեշտվել է առկա խնդիրները խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով կարգավորելու մոտեցումը:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության երկրորդ փուլը՝ միասնական քննությունների արդյունքներով ընդունելության համար սահմանված նվազագույն շեմը չհաղթահարած և կուրսանտական կազմի շարքերը համալրել ցանկացող անձանց համար:
Հնչել են զեկույցներ, ներկայացվել առաջարկներ։
Փաշինյանը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:
Ավելի վաղ Յուրի Վորոբյովը հայ խորհրդարանականներին կոչ էր արել ուսումնասիրել Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալու ռիսկերը:
ԱԽ քարտուղարը շեշտել է Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման անհրաժեշտությունը:
Քննարկումների առանցքը Երևանում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելն էր՝ որպես պարեկային ոստիկանության ռեֆորմների շարունակություն։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյին՝ Բելգիայի Ազգային տոնի առթիվ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ուղերձով է հանդես եկել:
Տեղեկացվել է, որ մայիսին հիմնվել է Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնը, ստեղծվել է միջազգային մասնագետներից կազմված խորհրդատվական հանձնաժողով:
Առանձնազրույցի ընթացքում ընդգծվել է Կանզասի հետ նահանգային գործընկերության ծրագրի կարևորությունը։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զեղչերի, այդ թվում ակցիաների համար սահմանված օրենսդրական կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022 թվականի օգոստոսի 1-ից սկսած իրականացրել է վերահսկողական միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։
Վահե Գաբրաշը և Վազգեն Յակուբյանը շնորհակալություն են հայտնել աջակցության համար ու մանրամասներ ներկայացրել ծրագրի իրականացման հետագա ընթացքի վերաբերյալ:
Էդվարդ Ասրյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետերի նախագահի տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեդիի հետ:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Վիեննա մեկնարկել է Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցով
Արա Խզմալյանը ընտրվել է Մատենադարանի տնօրեն
Ֆերմերը Փաշինյանին ներկայացրել է ծրագրի առավելություններն ու արդյունավետությունը։
Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Սոցցանցային լուրերը, թե իբր Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում, ապատեղեկատվություն է։
Նախատեսված են նաև հանդիպումներ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: