Սերժ Սարգսյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ նույն օրը ներկա գտնվելու Մոսկվայում անցկացվող շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական մրցաշարին: Այն կրում է «Տաշիր» անվանումը:

Մրցաշարը կազմակերպել են «Տաշիր գրուպ» ընկերությունը և Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան:

Սերժ Սարգսյանը նաև Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահն է:

ՀՀ Նախագահի աշխատակազմ          

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930