Արմեն Մուրադյանն ընդունել է Համաշհարհային բանկի ներկայացուցիչներին
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Համաշխարհային բանկի առողջապահության թիմի ղեկավար Վեզի Մսիշային, ծրագրի համակարգող Սուսաննա Հայրապետյանին և ավագ մասնագետ Ժոան Յանգերսին: Աշխատանքային խորհրդակցության ընթացում քննարկվեցին երկկողմ համագործակցության ծրագրերը:
Անդրադարձ կատարվեց ընթացիկ երկու ծրագրի` «Առողջապահական համակարգի արդիականացում 2», որի իրականացումը Համաշխարհային բանկի կողմից գնահատվել է «լավ», ինչպես նաև` «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային նոր ծրագրին, որը նպատակ ունի բարելավելու մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունները, ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկումը առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում, ինչպես նաև առողջապահական ծառայությունների որակը և արդյունավետությունը ծրագրում ընդգրկված հիվանդանոցներում:
Կողմերը քննարկեցին նաև հետագա համագործակցության ծագրերը մարզային բժշկական կազմակերպություններրի շարունակական արդիականացման, հոգեկան առողջության, քաղաքային պոլիկլինիկաների զարգացման և մասնագետների վերապատրաստման ոլորտներում:
Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և ՀՀ ԱՆ Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը:
ՀՀ Առողջապահության նախարարություն