Այս բոլոր հայտարարությունները, հրապարակումները լայն սփռում ունեցող ուղեղային կենտրոնների էջերում և պարբերականներում ցույց են տալիս, որ Հարավային Կովկասում ապաշրջափակման գործընթացի շուրջ ակտիվ ռեգիոնալ գործընթացներ են։ Նույնիսկ տպավորություն է, որ Խաղաղության համաձայնագիրը մղվել է երկրորդ պլան և ներկայումս ակտիվ օրակարգում է ռեգիոնալ ապաշրջափակման թեմատիկան։
«Փաշինյանն ընդամենը կատարող է: Ենթադրում եմ, որ ամենօրյա իր կատարվելիք ծրագիրը ֆաքսով ինչ-որ կենտրոնից ստանում է, որտեղ ժամ առ ժամ գրված է, թե այդ օրն ինքն ինչ հակահայկական և հակահայաստանյան քայլեր է կատարելու: Այստեղ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանին հատկապես հետպատերազմյան շրջանում հաջողվեց անել մի բան, որը նրա իշխանությունը պահեց՝ հաշվի առնելով հայաստանյան հասարակության զգալի մասի քաղաքականապես անգրագիտությունը և պետական մտածելակերպից զուրկ լինելը»:
«Ասում են՝ Հայաստանի հաղթանակն այն է, ինչը տեղի է ունեցել պատերազմի և Արցախի կորստի հետևանքով։ Ակնհայտորեն վարկաբեկվում է արցախյան շարժումը, այն ներկայացվում է՝ որպես ՀՀ-ի անկախության դեմ ինչ-որ ԿԳԲ-ական նախագիծ։ Եթե անգամ մենք ենթադրենք, թե այն իրոք ԿԳԲ-ական նախագիծ էր, Հայաստանն այդ նախագծում դուրս է եկել հաղթանակած՝ թե՛ վարկանշային, թե՛ հասարակական էներգետիկայի, թե՛ մնացած բոլոր առումներով։ Տեսնում ենք, որ նախընտրական տրամաբանության մեջ, երբ այլ ասելիք չկա, արվում է այս փոխակերպումը։ Եվ այս վտանգները ոչ միայն քաղաքական, այլև բարոյական և արժեքային դաշտում են, երբ հաղթանակն ու պարտությունը տեղերով փոխվում են»,- նշեց հանրային գործիչը:
Թե որտեղով է անցնում Հայաստան-Ադրբեջան սահմանը, վաղուց է հայտնի, քանի որ ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբն այն հաստատել ու վավերացրել է դեռևս 1970-ականներին։
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմում անմահացած Ազատ Մաջարյանի մայրը՝ Նարինե Գրիգորյանը, արդեն 4 տարի է՝ թակում է բոլոր գերատեսչությունների դռները, խնդրելով փոխել «Եռաբլուրում» որդու շիրմաքարը, որը ճաքեր է տվել, ինչի հետևանքով անձրևաջրերը վնասել են նաև որդու նկարը։ Ճաքեր է տվել նաև տապանաքարը, եթե այն շտապ չփոխեն՝ հետևանքներն անդառնալի են լինելու։
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների այս լուսանկարը՝ գրելով. «Գուցե նրանք էլ տարբեր հարցերում ժամանակին ունեցել են մեծ ու փոքր տարակարծություններ: Այսօր նրանց փաստացի միավորել է Բաքվի բանտը:
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են եկեղեցու դեմ վարչախմբի անողոք պայքարի նոր փուլին, տասնյակ քաղաքական բանտարկյալների ու հալածյալների, նախևառաջ՝ Սամվել Կարապետյանի, Միքայել և Բագրատ Սրբազանների դեմ շինծու քրգործերին, Արևմուտքի երեսպաշտ քաղաքականությանը՝ հաջակցություն Փաշինյանի, և այլն։
«Խնդիրն անձերը չեն, այո, նա անձերի դեմ չի պայքարում, նա նպատակ է դրել ծառայել մեր թշնամիներին, որոնք ասել են՝ պետք է ինքնությունդ փոխես: 44-օրյա պատերազմի ժամանակ Ալիևը երբ հարվածել էր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, ասաց, որ ոչ թե շինության է հարվածել, այլ՝ հայ ազգի միասնությանը և ինքնության գլխավոր արժեքներին, որովհետև եկեղեցին, բացի ֆիզիկական շենքից, ավելի մեծ բան է: Հիմա էլ այս պայքարը դրա մասին է՝ ինքնության դեմ է: Եթե իրենց մոտ ստացվի, մարդը բավարարված է զգալու, հայելու մեջ նայելու է, ասի՝ ինչ լավ է, ես Կաթողիկոս նշանակող տղա եմ: Նա դա է ցանկանում»:
«Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին» ՀԿ-ի կողմից հունիս ամսին հրապարակված տվյալների համաձայն՝ Ադրբեջանում ազատազրկված լրագրողների և բլոգերների թիվը 29 է։ Եվրոպայի խորհրդի՝ «Լրագրողների անվտանգության հարթակի» տվյալներով՝ ներկայումս ազատազրկված լրագրողների թիվը հասնում է 36-ի։ Այս ցուցանիշն ամենաբարձրն է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շարքում՝ 2001 թվականից՝ Ադրբեջանի այդ կազմակերպությանն անդամակցելուց ի վեր:
Այսօրվա վարվող քաղաքականությունը հեռանկարում Արցախ վերադառնալու նպատակ չունի. Գեղամ Ստեփանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանն է։
«Հասկանո՞ւմ եք՝ այդ 300 հազարը Փաշինյանի նոր ընտրող է, նրա ընտրազանգվածի ուղիղ կեսն է, իհարկե, Փաշինյանը բերելու է այդ մարդկանց, դա բխում է Ադրբեջանի շահերից, որոնց լիակատար պաշտպանն են Փաշինյանն ու նրա վարչակազմը, դա բխում է անձնապես Փաշինյանի շահերից: Նրանք հետո բարձրացնելու են ինքնավարության հարց, տարածքային պահանջներ են ներկայացնելու, և «Արևմտյան Ադրբեջանը» շատ ավելի իրական նախագիծ է, քան Հայաստանի Հանրապետությունը՝ այսօրվա դրությամբ՝ շնորհիվ Փաշինյանի»:
Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդն Արցախում բնակվում է ամենահին ժամանակներից ի վեր: Հայտնի է՝ երբ առաջին մարդիկ Աֆրիկայից դուրս են եկել, բնակություն են հաստատել Մերձավոր Արևելքում և հարակից տարածաշրջաններում, այդ թվում՝ Հայկական լեռնաշխարհում: Այս առումով Արցախը մարդկության պատմության համար եզակի նշանակություն ունի:
Նրա խոսքով՝ աջակցությունը հուլիսից մինչև տարեվերջ կշարունակվի միայն անչափահասների, կենսաթոշակային տարիքի անձանց և հաշմանդամների համար՝ յուրաքանչյուրին 30 հազարական դրամի չափով։
Ֆահրեթթին Ալթունը հայտնել է, որ Էրդողանը հանդիպումներ է ունենալու մասնակից երկիրների ղեկավարների հետ։
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը վստահ է՝ Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները քարոզել և քարոզում են միասնականություն, և սրբազաններին մեղսագրվող կեղծ մեղքերը միտված են նրան, որ կազմաքանդեն եկեղեցին, հարվածներ հասցնեն Հայ Առաքելական եկեղեցուն, ժողովրդին և հանրությանը այլ լույսի ներքո ներկայացնեն այն:
Ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի սեփականություն հանդիսացող Հայաստանի Էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) աշխատակիցներին ԱԺ ամբիոնից սպառնացող Նիկոլ Փաշինյանն այսօր նրանց սպառնաց նաև ֆեյսբուքյան իր էջում. «ՀԷՑ այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած՝ զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն»։
Ասեց՝ քարտեզը, որը դուք թափահարում և փառաբանում եք, էս տեսքն ա ստացել անցած դարի հայոց ցեղասպանության և ռուս բոլշևիկների էքսպանսիայի արդյունքում, այսինքն էդ քարտեզը թափահարելով և փառաբանելով դուք ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում։
Այդ մասին երեքշաբթի ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանատունը։
«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը ծիծաղելի է համարում իշխանությունների կողմից այդքան թմբկահարվող «ահաբեկչության փորձ» կոչվածը, որի արդյունքում եղավ կալանավորումների նոր ալիք:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ»։
Շվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներին և աշխատակազմին կտեղեկացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերի մասին։
«Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը, ի վերջո, հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել». նման խոստովանություն է այսօր Բաքվում կայացած «դատավարության» ժամանակ արել Արցախի նախկին առաջնորդ Արայիկ Հարությունյանը: Նա հերքել է որևէ դավադրության մասին լուրերը։
«Դա ժողովրդի այն քանակը չէր, որը պետք է պաշտպաներ իր եկեղեցին, այն պարագայում, որ զանգերը հնչեցին: Դա եղել է մի անգամ 1918թ., երբ թուրքն էր յաթաղանով հարձակվել և այս փոքրիկ Հայաստանն էր ուզում գրավել, և մեկ դարից ավելի անց, արդեն սեփական իշխանություններից պաշտպանվելու համար եկեղեցին կոչ արեց, և մենք տեսանք՝ ժողովրդի որ հատվածն էր դրսում՝ պաշտպանելու իր եկեղեցին»,- շեշտեց նա:
Միքայել սրբազանի կալանավորումն ինձ համար մեծ ցավ էր, Արցախի կորստից հետո սրբազանը պայքարում էր հայի գոյի ու արժեքների համար։ Սրբազանը եթե ցավը չբուժեր, երբեք ցավ տվողը չէր։ 7 տարի շարունակ Նիկոլ Փաշինյանն ավելի վատ արտահայտություններ է անում, ինչո՞ւ նրա նկատմամբ քրեական հետապնդում չեն սկսում։ Միքայել սրբազանի արտահայտած մտքերը վերջին 5 տարում մենք էլ ենք կրկնում, որ Նիկոլ Փաշինյանը չարիքի իշխանություն է և պետք է հեռանա։
«Հիմա հեծանիվ չի քշում, բայց առաջիկայում մի բան կմտածի, որովհետև մինչև ընտրություններ պետք է լցնեն, առջևում նոյեմբերի 9 կա՝ 5-րդ տարին է։ Դեռ մեյմունություն պետք է անեն, մեկն արեցին, թե իբր հեղաշրջում-բան, և այլ անվանում տվեցին՝ խորհրդային կոմսոմոլական, չեկիստական ժանրերի բոլոր համադրմամբ»,- ընդգծեց Հայկ Դեմոյանը։
Այս հետազոտությունը ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության նկատմամբ հանրային հավանության և վստահության վարկանիշների համապարփակ վերլուծությունը՝ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից մինչև 2025 թվականի կեսերը։ Դիտարկվող յոթնամյա ժամանակահատվածը նշանավորում է Հայաստանի հետխորհրդային պատմության ականավոր փուլերից մեկը, որը բնութագրվում է հանրային տրամադրությունների կտրուկ փոփոխությամբ՝ գրեթե միաձայն հեղափոխական էյֆորիայից մինչև վստահության խորը և համատարած ճգնաժամ։
2025 թվականի հունիսի 25-ին Դավիթ Գալստյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն) հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և վերջինիս ներկայացվել է մեղադրանք, որի փաստական նկարագրությունը համընկնում է ՀՀ քննչական կոմիտեի 25.06.25 թվականի հայտարարության բովանդակությանը:
«Եթե Դուք հանդես եք գալիս նոր նախաձեռնությամբ ու առաջ եք գնում, ապա հաջողություն կունենաք: Իհարկե, կեսը կասի՝ Դուք ճիշտ եք, մյուս կեսը կասի, որ սխալ եք։ Բայց Դուք հաջողություն կունենաք: Անշուշտ, այդ ճանապարհը վտանգավոր է, սակայն նաև շատ խոստումնալից: ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՆԱՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ, ԱՊԱ ՑՄԱՀ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԿԼԻՆԵՔ,- Սարկոզի»։