Որքան աշխատավարձ են ստանում պայմանագրային զինծառայողները

Պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը գոյանում են՝ կախված նրանց զբաղեցրած պաշտոնից և կոնկրետ անձի՝ մարտական հերթապահություն իրականացնելու վայրից: Պայմանագրայինների աշխատավարձը կազմում է 160-210 հազար դրամ: Լրագրողների հետ հուլիսի 24-ին կայացած զրույցում այս մասին ասաց Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը` անդրադառնալով պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի ցածր լինելուն:

«Պետք է բոլորի աշխատավարձերը բարձր լինեն: Ոչ միայն զինծառայողները, բոլորն էլ դրա կարիքն ունեն, բայց ասել, որ շարքային պայմանագրայինների աշխատավարձը ցածր է` սխալ կլինի: Մարտական հերթապահությունում ընդգրկվող շարքային պայմանագրայինների աշխատավարձը կազմում է 160-210 հազար դրամ:

Այդքանը նրա դրույքային աշխատավարձն է, գումարած մարտական հերթապահության ընդգրկվելու ժամանակ ստեղծված հատուկ պայմանները տվյալ պայմանագրային զինծառայողի համար: Ընդհանուր ձևավորվող աշխատավարձը գոյանում է այդ երկուսից: Լրացուցիչ վճարում կատարվում է` ելնելով այն հանգամանքից, թե տվյալ պայմանագրայինը կուրսեր ավարտել է թե ոչ:

Եթե անցել է դասընթացներ և զբաղեցնում է ջոկի հրամանատարի պաշտոն, ապա այդ դեպքում նույնպես լրացուցիչ վճարում կա»,- նշեց նախարարը: Նա ընդգծեց, որ պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը կախված են նրանց զբաղեցրած պաշտոններից և թե որտեղ է իրականացնում մարտական հերթապահությունը:

Տեսանյութեր

Լրահոս