Բակո Սահակյանն ստորագրել է մի շարք օրենքներ:
Որպես քաղաքական ուժի ղեկավար եւ Արցախի շարքային քաղաքացի, իմ անհանգստությունն եմ հայտնում սույն թվականի մարտի 31-ին Արցախում անցկացվելիք համապետական ընտրություններին ընդառաջ դիտորդական առաքելություն իրականացնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգողների վերաբերյալ:
ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում կառուցվել է «Աստղիկ» մանկապարտեզը, որի պաշտոնական բացումը տեղի կունենա մոտ օրերս:
Արցախում ակտիվ, մրցակցային նախընտրական փուլ է։ Բոլոր թեկնածուներն ունեն հավասար հնարավորություններ՝ ներկայացնելու իրենց ծրագրերը, իրենց մոտեցումները։ Բոլորը ակտիվ հանդիպումների մեջ են բնակչության հետ, և ժողովուրդն ինքը շատ ակտիվ է։ Ինձ համար՝ մարդու, ով անմիջականորեն ներգրավված չէ նախընտրական պրոցեսի մեջ, շատ կարևոր է այն, որ բոլոր թեկնածուները ուղիղ ժողովրդից, ուղիղ մարդկանցից են լսում նրանց խնդիրների, սպասելիքի, պահանջների մասին։ Սա իսկապես շատ կարևոր է։ Եվ ուզում եմ շեշտել մեկ այլ շատ կարևոր հանգամանք. հիմնականում բոլոր թեկնածուները, բոլոր ակտիվ գործիչները իրենց պահում են կոռեկտ և փոխադարձ հարգանքի սահմաններում։
ՊԲ-ում շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: Նման հերթական ճաշարանի բացման արարողությանը, մարտի 8-ին մասնակցել և մատուցվող սննդատեսակներին ծանոթացել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:
Արցախի ԱԽ նախկին քարտուղար, ԱՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը շնորհավորել է մարտի 8-ի առթին և ծաղիկներ բաժանել անցորդներին:
Այսօր ժամը 09:29-ին ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչության գումարտակի ոստիկանը հաղորդել է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ Արցախբանկ ՓԲԸ-ի պահակակետայինը դուռը չի բացում:
Հայաստանի սահմանին մարտի 6-ին դիվերսիոն ներթափանցման փորձի նպատակը դժվար է ասել. գուցե դրանով հակառակորդը ստուգում էր մեր հնարավորություններն ու մեր դիրքապահների զգոնությո՞ւնը, և, փոխարենն այս պայմաններում մեր իշխանությունը զբաղված լինի պետության անվտանգության մակարդակի բարձրացմամբ, հայտարարություններ և հակաքայլեր անի, քարոզարշավ է անում։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը։
Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչների նախընտրական հանդիպումների շրջանակում մարտի 6-ին այցելել է Ասկերանի շրջանի Ավետարանոց, Դաշուշեն, Խաչմաչ, Մխիթարաշեն, Մոշխմհատ, Շոշ, Ջրաղացներ գյուղեր, որտեղ հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ։
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը մարտի 7-ին հրավիրել է ընդլայնված ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:
Մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 160 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց:
Միջոցառման ավարտին ՊԲ-ի վարչության կին զինծառայողներն ու տնտեսական մասի աշխատակիցները բանակի հրամանատարության կողմից արժանացել են դրամական խրախուսանքի, իսկ Արցախի ազատամարտիկների միության վարչության կողմից ստացել ծաղիկներ:
Խաղաղասիրությունը վատ բան չէ, բայց դա պետք է ունենա հիմքեր: Ցավոք, մենք չենք տեսնում այդ հիմքերն Ադրբեջանի կողմից, որպեսզի ինքներս էլ աջակցենք այդ տրամադրություններին և զերծ մնանք խնդրի ռազմական լուծման կամ պաշտպանական կարողություններն ամրացնելու մեր հետագա ցանկություններից: Մեր երկիրը 25 տարի բանակցում է խաղաղության համար, մեր ամբողջ սպառազինությունը խաղաղության ամրապնդմանն է ուղղված, և այս առումով՝ պետք է տեսնենք Ադրբեջանի կողմից համապատասխան գործողություններ, ինչը չկա: Այդ գործողությունների բացակայության պայմաններում չափազանց պացիֆիզմը նման է պարտվողական լինելուն կամ ադեկվատ չլինելուն:
Խոսելով տարբերություններից, պետք է նկատել, որ դրանք նախևառաջ պայմանավորված են հայաստանյան փոփոխություններով և իշխանափոխությամբ: Նախորդ ընտրությունների համեմատ՝ դա է առաջին տարբերությունը, քանի որ մինչև հիմա, կարելի է ասել՝ ՀՀ-ի և Արցախի իշխանական համակարգերը մեկ հարթության մեջ էին, այսինքն՝ մեկ իշխանական համակարգի երկու բաղկացուցիչ մասեր էին: Իսկ 2018-ի հայաստանյան իշխանափոխությունից հետո, կարծում եմ, բոլորիս էլ պարզ է՝ արդեն այդպես չէ: Երկրորդ՝ մարտի 31-ին առաջին անգամ տեղի կունենան և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններ: Իսկ սա այն առանձնահատկությունն է, որն ազդելու է թե առաջին, և թե երկրորդ ընտրության վրա:
Արցախի արտգործնախարար և նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելափակված է, սա 100 տոկոսանոց տեղեկություն է, որի մասին գիտեն և՛ Մայիլյանը, և՛ Բաբայանը։ Այս մասին այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոցում այսօր՝ մարտի 6-ին, ԱՀ կրթության, գիտության և սպորտի և առողջապահության նախարությունների համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի ուսումնական հաստատությունների պատասխանատուների մասնակցությամբ անց է կացվել խորհրդակցություն՝ նվիրված գրիպի և սուր շնչառական վարակների հետ կապված առկա իրավիճակին և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությանը:
Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված երկու քաղաքացիների թեստերի լաբորատոր արդյունքները բացասական են եղել:
ՊԲ-ի «Ասպարեզ» ուսումնական կենտրոնում մարտի 6-ին անց են կացվել հոգեբանական պատրաստության գործնական պարապմունքներ, որոնց ներգրավվել են հետախուզական ստորաբաժանումներից մեկը, վերջերս համալրած նորակոչիկներն ու պահեստազորայինները:
Ինչպես տեղեկացնում է Արցախի իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրը, մինչև նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսելը (փետրվարի կեսերին) արտասահմանյան հանրահայտ սոցիոլոգիական ընկերություններից մեկը Նախագահի աշխատակազմի պատվերով Արցախում սոցհարցում է անցկացրել։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել են հանրապետությունում սուր շնչառական վարակների եւ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում հաջողություններ արձանագրած մի խումբ անձանց:
Ըստ ամենայնի՝ Մոսկվայում արդեն որոշել են փափուկ ուժից անցում կատարել այլ տիպի քայլերի։ Դա պայմանավորված է Թուրքիայի հետ հարաբերությունների գերլարվածությամբ։
Արցախի Հանրապետության կառավարությունը իրազեկում է, որ մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվում են համալիր միջոցառումներ՝ սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ու հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու համար:
«Թուրքիայի ԱԳ նախարարը պատահական չի հանդիպում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով մերձավորարևելյան զարգացումներին և դրանց անդրադարձին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում տիրող իրավիճակի վրա։
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչները մարտի 4-ին Ասկերանի շրջանում էին։ Նրանք հանդիպումներ ունեցան Խնածախ, Այգեստան, Խնձրիստան, Խաչեն, Նորագույղ և Խնապատ գյուղերում։
ՀՀ և Արցախի հերոս, «Հայրենիք» և «Ոսկե Արծիվ» շքանշանների ասպետ Վազգեն Սարգսյանի անունը կրող մոտոհրաձգային բրիգադում մարտի 5-ին կազմակերպվել է խորհրդանշական միջոցառում՝ նվիրված Սպարապետի ծննդյան 61-ամյա տարելիցին: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ միջոցառմանը մասնակից զինվորականները ծաղիկներ են խոնարհել նվիրյալ հայորդու և բրիգադի բոլոր զոհված հերոսների հիշատակին:
Վերջին շրջանում, պայմանավորված Արցախի Հանրապետությունում մեկնարկած նախընտրական գործընթացներով, որոշ հասարակական և քաղաքական շրջանակների կողմից փորձ է արվում բանակը ինչ-որ կերպ ներգրավվել տվյալ զարգացումներում, ինչն անթույլատրելի է:
Անկարայի՝ Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու քաղաքականությունը ոչ միայն հակասում է Թուրքիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի կարգավիճակին, այլև խափանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը։
Փետրվարի 26-ից մարտի 2-ը Ռուսասաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած գերծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևի անվան միջազգային գավաթի խաղարկությանը մասնակցել են նաև արցախցի մարզիկներ:
Ես չեմ պատրաստվում գլխավորել մի կառավարություն, որի անդամների կատարած սխալներն ու թերությունները ներելու կամ, առավել ևս, արդարացնելու եմ: Բացառված է: