ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ եզակի փաստաթուղթ է. Կոսաչով

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի կարծիքով` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հույս է ներշնչում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար: Կոսաչովը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ես համարում եմ, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից արված հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ոչ միայն կարևոր է, այլև իր տեսակով եզակի փաստաթուղթ է՝ հաշվի առնելով առաջին հերթին այն քաղաքական և դիվանագիտական ֆոնը, որի շուրջ երեք երկրների ղեկավարները կարողացան պայմանավորվածություն ձեռք բերել ԼՂ հակամարտության վերաբերյալ դիրքորոշումների համաձայնեցման շուրջ», – գրել է Կոսաչովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031