Հունվարի 22-ին ժամը 17:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված Ս. Հ.-ն, վարելով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան մայրաքաղաքի Նաբերեժնայա փողոցի թիվ 4 հասցեի դիմացի ճանապարհահատվածում դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, բախվել է ճանապարհի ձախ մասում առկա էլեկտրասյանը և մահացել:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի համատեքստում Հայաստանում անցկացված միջոցառումներին Ադրբեջանի իշխանությունների նյարդային արձագանքի վերաբերյալ հարցին:
Պակիստանի վարչապետ Իմրան Հանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական 50-րդ համաժողովի (WEF) շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ամենայն հավանականությամբ առաջիկայում կհանդիպեն ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նշել էր, որ այս ամսվա վերջին նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, սակայն հանդիպման վայրն ու ժամանակը դեռ հստակեցված չեն:
Հունվարի 21-ին ՊԲ-ում անց է կացվել ռազմական խորհրդի նիստ, որին ներկա է գտնվել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2019 թվականի արդյունքներիամփոփմանը եւ 2020 թվականի անելիքներին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հունվարի 20-ին տեղի է ունեցել Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված քննարկում, որին հիմնական բանախոսությամբ հանդես է եկել ամերիկահայ գրող, դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, Ուեստբրուք քաղաքի խորհրդի անդամ և Բաքվի ջարդերը վերապրած Աննա Աստվածատուրյան Թերքոթը:
Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հունվարի 20-ին հրապարակել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օրվա մասին տեղեկությունը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
«Լավրովը փորձում է բոլոր ուղղություններով արձանագրել Ռուսաստանի և անձամբ իր ղեկավարած նախարարության դիվանագիտական հաջողությունները, ինչը բնական էր»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշմանը ԼՂ հակամարտության կարգավորման նախորդ տարվա ընթացքում գրանցված զարգացումների վերաբերյալ։
«Մենք մինչև 2016 թվականն այն կարծիքին էինք, որ պետք է խաղաղ գոյակցենք, հակամարտություն չլինի, բայց ականատես եղանք, որ 2016 թվականի ապրիլին ադրբեջանցին դիրքում գլխատեց հայ զինվորին։ Սա նշանակում է, որ նրանց քաղաքականությունը նույնն է, այն ցեղասպանական քաղաքականության ձեռագիրն է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արզիկ Մխիթարյանը։
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խորհրդարանների պատգամավորները համատեղ հայտարարություն ընդունեցին, որով դատապարտեցին 30 տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված և իրականացված հայերի ջարդերը: Հունվարի 18-ին հայտարարությունը միաձայն ընդունվեց ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ավարտին:
Հունվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 80 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 30 տարի առաջ Բաքվում, Սումգայիթում ու Կիրովաբադում կազմակերպված հայերի ջարդերի և Ադրբեջանի իշխանությունների հակահայ քաղաքականության առկայության պարագայում անհնար է համարում Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի սուվերենության ներքո:
«Արցախը որևէ կարգավիճակով որևէ պարագայում չի կարող գոյատևել Ադրբեջանի կազմում». Արման Բաբաջանյան
«Չմտածե՛նք այն տարածքները հանձնելու մասին, որոնք մերն են. դրանցում այսօր գործընթացներ են գնում». Արցախի ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյան
«Արցախի հիմնախնդրի հարցը հայ ժողովուրդը լուծել է և այսօր կանգնած է միայն իրավական լեգիտիմիզացիայի խնդրի առաջ. ուրիշ հարց չկա». Արման Աբովյան:
«Մեծ Թուրանի գաղափարախոսությունը գործում է մինչ այսօր». Արցախի ԱԺ պատգամավոր Արզիկ Մխիթարյան:
«Պետք է ցեղասպանության մասին օրենք ընդունել». Արցախի ԱԺ պատգամավոր:
«Արցախը ՀՀ-ի հետ միասին իր ուսերի վրա է վերցրել ադրբեջանահայերին ընդունելու պարտականությունը». Աշոտ Ղուլյան:
Հայաստանի և Արցախի ԱԺ- ների համատեղ հատուկ նիստը:
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժերի առկայության մասին:
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է կիրառել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների համաժամանակյա հանրայնացման պրակտիկան:
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահող երկրի պարտականությունները 2019-ին նախագահությունն իրականացրած Սլովակիայից անցել են Ալբանիային։ ԵԱՀԿ-ում Սլովակիան հանդես էր գալիս «Դեպի մարդն ուղղված նախագահություն» կարգախոսով։ Նրա առաջնահերթություններն էին. գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորումը և ծագող հակամարտությունների կանխարգելումը, արդյունավետ մուլտիլատերալիզմը և մոլորակի անվտանգ ապագայի ապահովումը։ Բրատիսլավան առանձնակի ուշադրություն էր հատկացնում Ուկրաինայի արևելքում իրադրության կարգավորման գործընթացին՝ հանդես գալով տարատեսակ նախաձեռնություններով:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բնականոն գործընթացը շարունակելը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վաղ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպման մասին խոսելը:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել՝ 1990թ. հունվարին Ադրբեջանի կողմից Բաքվում կազմակերպված հայերի կոտորածների 30-րդ տարելիցի կապակցությամբ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունվարի 16-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։
Այսօր լրանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ամենաողբերգական դրվագներից մեկի՝ Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցը։ 1990 թ. հունվարի 13-ին Բաքվի հայերի նկատմամբ նպատակաուղղված ճնշումները վերաճեցին համատարած և կազմակերպված կոտորածի։
Հունվարի 12-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, աշխատանքային շրջայցով եղել է հյուսիս-արևելյան և կենտրոնական ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, մասնակցել ռազմական ու թիկունքային նշանակության նորակառույց շինությունների բացման հանդիսավոր արարողությունների: