Ամրագրվում են ադրբեջանական հայատյաց քաղաքականության փաստերը․ աշխարհին պետք է ցույց տանք ճշմարտությունը. «Թաթոյան» հիմնադրամ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ հիմնադրամի մասնագետները ծավալուն աշխատանք են տանում Հայաստանի և Արցախի վերաբերյալ ադրբեջանական կեղծիքները վեր հանելու և հայ ժողովրդի իրավունքների խախտումները բացահայտելու համար։
Նշվում է, որ ամրագրվում են ադրբեջանական հայատյաց և ռասիստական քաղաքականության փաստերը։ Կազմվում են փաստաթղթեր, որոնք ներկայացվում են աշխարհի տարբեր երկրներում, միջազգային ատյաններին և լրատվամիջոցներին։
«Այս աշխատանքի շնորհիվ ստեղծվում են հիմքեր, որոնք նպաստում են ադրբեջանական կեղծիքներին արդյունավետ հակադարձելուն, Հայաստանի ու հայ ժողովրդի իրավունքներն ու շահերը պաշտպանելուն։
Մենք պետք է աշխարհին ցույց տանք ճշմարտությունը, կարողանանք արդյունավետ պաշտպանել մեր իրավունքները և հասնենք արդարության վերականգնման»,- ասված է հաղորդագրության մեջ։