ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գործող բոլոր հիմնարկներն աշխատում են մշտական և կայուն ռեժիմով, կապի և հեռահաղորդակցության համակարգում որևէ խափանումներ չկան:
Հասրաթյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը մեկ հայկական տանկ է ոչնչացրել։ Հայկական կողմի զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը որոշել են դադարեցնել կրակը: Այս մասին տեղեկացնում է Haqqin.az-ը: Ուշագրավ է, որ, ըստ կայքի՝ այս որոշումը Ադրբեջանի ՊՆ-ն կայացրել է՝ հետևելով միջազգային կառույցների կոչերին:
Արցախում երեկ հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված 2 քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրանցից Զավեն Անդրեասյանը, ով Մատաղիսի գյուղապետն է, ինչպես նաև մեկ այլ վիրավոր գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը կայուն ծանր է:
Երեկ հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված երեխաներ Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին 168.am-ին փոխանցեցին ԼՂՀ «Արևիկ» մանկական բուժմիավորումից` նշելով, որ երեխաների առողջական վիճակում կա դրական դինամիկա, նրանց գիտակցությունը պարզ է, կոնտակտն` ադեկվատ:
«Այդ հարձակումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Վաշինգտոնում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերրի հետ հանդիպումներից անմիջապես ժամեր հետո է տեղի ունեցել, ինչը ցույց է տալիս, որ ԱՄՆ քաղաքականությունն ու Մինսկի խմբի ձևաչափը չեն գործում»,- ասված է Ադամ Շիֆի հայտարարությունում:
Ստեփանակերտն այսօր
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ այդ երկրի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն իրենց հայ և ադրբեջանցի գործընկերների հետ քննարկում են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
«Մենք Թարթառից կարողացանք դուրս գալ ժամը 10-ին: Փոխադարձ գնդակոծությունները շարունակվել են մեր դուրս գալուց հետո եւս: Տներին դիպչած գնդակներից վիրավորներ չեն եղել, բայց տներին վնաս է հասցվել», -ասել է նա:
ԼՂՀ Ազգային ժողովը հրավիրել է արտահերթ նիստ:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր:
Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը:
Վերջին տվյալների համաձայն «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում գտնվող Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Տրամաբանական կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն անցկացնել Մոսկվայում` ԵԱՀԿ-ի հովանու ներքո: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Ալեքսանդր Ռոմանովիչը` մեկնաբանելով հակամարտության գոտում իրավիճակի սրումը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն Ադրբեջանի սանձազերծած հարձակման հարցը քննարկել է ֆրանսիացի իր գործընկերոջ՝ Ժան-Մարկ Էյրոյի հետ:
Այսօր Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակման արդյունքում վիրավորված երկու երեխաները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում: 2004թ. ծնված Վարդան Անդրեասյանի և 2005թ. ծնված Գևորգ Գևորգյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Թվիթերի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, գրել է. «Կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողություններն ու վերադառնան բանակցային սեղանի շուրջ»
Եվրոպայի խորհուրդը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին դադարեցնել անտեղի արյունահեղությունը, որը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է և հանգեցնում է հետագա բռնությունների, կյանքերի, այդ թվում և քաղաքացիական անձանց կորուստների:
Եվրոպական միության ընդլայնան և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերի վերսկսմամբ:
ՊԲ հակաօդայինների կողմից ապրիլի 2-ին խոցված ադրբեջանական ՄԻ-24 ուղղաթիռը:
Այսօր ԼՂ հակամարտության գոտում ստեղծված աննախադեպ մարտական գործողությունների շարժառիթները մի քանիսն են: Նախ՝ առաջին հանգամանքը, որն աչքի է զարնում, այն է, որ իրավիճակը կտրուկ լարվեց նախագահների ԱՄՆ կատարած այցից հետո: Սակայն ներկայիս կտրուկ վատթարացումը վաղուց սպասելի էր, և բոլոր նախանշանները կային, սա չպետք է ընկալվեր՝ որպես մեծ անակնկալ: Դժբախտաբար, շատերը չէին հավատում, որ նման առճակատում հնարավոր է, որ Ալիևը նման քայլի կգնա:
Ադրբեջանական հարձակումն աննախադեպ իրավիճակ է ստեղծել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահ Էդուարդո Լորենցո Օչոան շեշտեց, որ միջազգային իրավունքի և դրա հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի չկիրառման սկզբունքի նկատմամբ հարգանքի բացակայությունը հանգեցրեց հրադադարի հաստատումից հետո ռազմական լարվածության ամենածանր աճի:
«Դրանք շանտաժի գործողություններ են: Նաև Ադրբեջանն ուզում է լուծել տակտիկական խնդիրներ, վերցնել բարձունքներ, որոնք շահավետ են իրենց համար»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը:
Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից փխրուն խաղաղության խաթարմանն ուղղված գործողությունները, որոնք համարժեք գնահատականի չարժանանալու դեպքում՝ կարող են վերաճել լայնամասշտաբ ռազմական գործողությունների:
Ադրբեջանական կենդանի ուժի կորուստները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի չեզոք գոտում:
Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը «Ազատության» հետ զրույցում կտրականապես հերքեց ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե ադրբեջանական զինուժին հաջողվել է գրավել Ղարաբաղի Թալիշ և Սեյսուլան գյուղերը:
«Ես համոզված եմ, որ սև դիմակներով մարդիկ այսօր ծափահարում են Ալիևին, որովհետև նա հուսահատ ավանտյուրիստական քայլեր է անում, որպեսզի մաքրի Հարավային Կովկասը քրիստոնեական, արևմտյան մշակույթից: Այստեղ նա գիտակից ձևով, թե անգիտակից, գործում է ԴԱԻՇ-ի կամ ԻԳԻԼ-ի նման կազմակերպությունների շահերից:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների խմբի անդամ դոկտոր Չարլզ Թեննոքը կոչ է անում հարգել Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, դադարեցնել բախումները: Նրա խոսքով` նավթի գնի անկման և բյուջետային ճնշումների պայմաններում Ադրբե ջանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական ճանապարհով որևէ լուծման գնալը վերջին զբաղմունքը պետք է լինի:
ԼՂՀ առողջապահության նախարարության Շահումյանի շրջանի «Քարվաճառի շրջանային բուժմիավորում» է տեղափոխվել Կամո Օհանյանը (ծն. 2000թ.) ձախ սրունքի ներծային 1/3 պատռվածք վերքով:
Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարևելյան ուղղությամբ: Հակառակորդը կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում՝ ՄՄ-21 («Գրադ») տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն պաշտպանության բանակի դիրքերը, այլև՝ խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ և 2 տանկ: