 
                        Արոնյանը 4-րդն է Սենթ Լուիսի մրցաշարում
 
                                    Ավարտվեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Grand Chess Tour»-ի «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարը, որտեղ կայացել են վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը 9-րդ տուրում մրցեց հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Արոնյանն ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղն ու իրավունք ստացավ մասնակցելու «Grand Chess Tour»-ի Բրազիլիայի մրցաշարին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        