Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կմասնակցեն Պեկինում կայանալիք հաղթանակի շքերթին

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդմամբ՝ Չինաստանում հաղթանակի տոնակատարությանը կմասնակցեն 26 օտարերկրյա առաջնորդներ։

Նրանց թվում են Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և այլ առաջնորդներ։

Սեպտեմբերի 3-ին Չինաստանը կանցկացնի մեծ ռազմական շքերթ, որը կղեկավարի նախագահ Սի Ծինփինը։ Միջոցառումը նվիրված է Երկրորդ աշխարհամարտում ճապոնական ագրեսիայի դեմ չինական և խորհրդային բանակների համատեղ հաղթանակի 80-ամյակին։

Հիշեցնենք նաև, որ Փաշինյանն ու Ալիևը կմասնակցեն ՇՀԿ գագաթնաժողովին։

Գագաթնաժողովը, որը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Թիենծին քաղաքում, կհավաքի ավելի քան 20 երկրների առաջնորդների և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարների:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031