Լուկաշենկոն հանձնարարել է նախարարներին բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ այդ երկրի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն իրենց հայ և ադրբեջանցի գործընկերների հետ քննարկում են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
«Բելառուսի նախագահի հանձնարարությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը քննարկվել է նաև նախարարական մակարդակով: Պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը համապատասխան բանակցություններ է անցկացրել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Համանման աշխատանք է տարվում նաև դիվանագիտական խողովակներով: Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյն արդեն խորհրդակցություն է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ներկա դրությամբ բանակցություններ են տարվում նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյան հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Լուկաշենկոն հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: