 
                        Այրում կայարանում տեղադրվում է հետիոտնային կամուրջ
 
                                    Մեկնարկել են Այրում կայարանի հետիոտնային կամրջի տեղադրման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Այրում կայարանի հետիոտնային կամուրջը փլուզվել էր անցած տարի մայիսին Դեբեդ գետի վարարման հետևանքով:
Նախարարությունից տեղեկացնում են, որ այս մետաղական կամուրջը ևս Հայաստանին է նվիրաբերել Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Այս պահին մետաղական կամրջի տեղադրման աշխատանքները մեծ թափով առաջ են գնում: Շինարարները հավաստիացնում եմ, որ շատ շուտով կամուրջը պատրաստ կլինի:
Սա արդեն երկրորդ մետաղական կամուրջն է, որը իրանական կողմը նվիրում է Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով: Առաջին կամուրջը տեղադրված է Ալավերդու «Սանահին կայարան» թաղամասում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        