Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Պաղեստին պետություն չի լինելու

Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Պաղեստինը որպես պետություն գոյություն չի ունենա։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

«Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, օգոստոսի 27–ին պատասխանելով Պաղեստին պետության ստեղծման ծրագրերի մասին հարցին, հայտարարել է, որ նման բան չի լինելու»,-ասվում է հրապարակման մեջ:

Պաղեստին պետությունը ճանաչում է 147 երկիր, այդ թվում են Հայաստանը և ՌԴ-ն։ 2024 թվականին ԱՄՆ-ն վետո է դրել ՄԱԿ-ին Պաղեստինի լիիրավ անդամակցության վրա։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 24-ին հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031