
Գերմանական ամսագիրը Պուտինի պատվին մետաղադրամ է թողարկել

Գերմանական «Compact» ամսագիրը Վլադիմիր Պուտինի պատվին մետաղադրամ է թողարկել: Մետաղադրամը վաճառքի կհանվի սեպտեմբերի վերջին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հուշանվերը պատրաստված է արծաթից։ Այն պատկերում է Ռուսաստանի առաջնորդի դիմանկարը և «Հայրենասեր Վլադիմիր Պուտին» ստորագրությունը։ Ապրանքի նկարագրության մեջ ասվում է, որ այն խորհրդանշում է «դիմակայունություն, քաջություն և հաղթանակ արևմտյան հոսանքի նկատմամբ»։