Բաժիններ՝

Արցախում բոլոր գերատեսչություններն ու ենթակառուցվածքներն աշխատում են անխափան ռեժիմով. նախարար

ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գործող բոլոր հիմնարկներն աշխատում են մշտական և կայուն ռեժիմով, կապի և հեռահաղորդակցության համակարգում որևէ խափանումներ չկան: Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանն ասել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրանը` հավելելով, որ նույն իրավիճակն է նաև գազամատակարարման համակարգում: «Էլեկտրաէներգիայի համակարգում հիմնական բոլոր ենթակայանները կայուն աշխատում են: Չվացուցակով սահմանված կարգով միջշրջանային և միջպետական բոլոր երթուղիները իրականացրել են կանոնավոր ուղևորափոխադրումներ»,-նշել է Խաչատրյանը և ավելացրել, որ ամեն մի ենթակառուցվածք կարգավորող բնագավառում ստեղծված են օպերատիվ շտաբեր և իրավիճակը վերահսկողության տակ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930