Բաժիններ՝

Չարլզ Թեննոքը կոչ է անում հարգել Մինսկի խմբի ջանքերը և դադարեցնել բախումները

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների խմբի անդամ դոկտոր Չարլզ Թեննոքը կոչ է անում հարգել Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, դադարեցնել բախումները: Նրա խոսքով` նավթի գնի անկման և բյուջետային ճնշումների պայմաններում Ադրբե ջանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական ճանապարհով որևէ լուծման գնալը վերջին զբաղմունքը պետք է լինի:

«Խորապես ցավում եմ Լեռնային Ղարաբաղում վերջին բախումների համար, որտեղ իրավիճակը աստիճանաբար վատթարանում էր վերջին վեց ամիսների ընթացքում, սակայն ողբերգական լարվածությունն արձանագրվեց այս մի քանի օրերին ոչ միայն Ադրբեջանի կողմից դիպուկահարների կիրառմամբ, այլ նաև տանկերի, հրետանու և օդուժի օգտագործմամբ»,- «Արմենպրես»-ին ասաց եվրապատգամավորը:

Չարլզ Թեննոքը կոչ արեց հակամարտության կողմերին հարգել Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը և զերծ մնալ լարվածության հետագա աճից՝ վերադառնալով բանակցային սեղան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս