
Բրիտանուհին 30 կգ նիհարել է՝ չեղարկված ժամադրության պատճառով

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Լորի Բոլը վեց ամսվա ընթացքում նիհարել է 30 կգ: Լորին սկսել է նիհարել այն բանից հետո, երբ երիտասարդ տղամարդը չեղյալ է հայտարարել ժամադրությունը՝ ասելով, որ նա չափազանց գեր է, գրում է The Sun-ը:
Ընդամենը վեց ամսվա ընթացքում 24-ամյա բրիտանուհին կարողացավ 100 կիլոգրամից նիհարել մինչև 70 կգ:
«Հիմա ես շնորհակալ եմ այդ մարդուն, քանի որ նրա արարքը փոփոխությունների համար խթան էր»,- ասել է Լորին:
Բոլը սնվել է հատուկ սննդակարգով, սկսել է հաշվել կալորիաները և մարզվել է շաբաթը վեց անգամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը