Կանադայում անց է կացվել մազերը -20 աստիճան ցրտի պայմաններում սառեցնելու ինքնատիպ մրցույթ
Կանադայի հյուսիսարևմտյան հատվածում անցկացվել է ամենամյա Takhini Hot Springs Hair Freezing Contest (Տաք աղբյուրներում մազերի սառեցման մրցույթ) մրցույթը, որի ժամանակ մասնակիցները տաք ջրի մեջ լողալուց հետո պետք է գլուխը դուրս հանեն -20 աստիճան սաստիկ ցուրտ միջավայր և հասցնեն առավելագույն կարճ ժամանակում մազերը կամ մորուքը սառեցնելու միջոցով դրանց հետաքրքիր տեսք հաղորդել։ Ինչպես հաղորդում է «Daily Mail» պարբերականին, այս տարի մրցույթի համար ներկայացվել է 288 հայտ։
Մրցույթում կա սանրվածքների 5 հիմնական անվանակարգ՝ «Լավագույն տղամարդկային», «Լավագույն կանացի», «Լավագույն խմբակային», «Ամենակրեատիվ» և «Հանդիսատեսի ընտրություն»: Հաղթողների անունները գաղտնի են պահվում և կհրապարակվեն ապրիլի 1-ին։ Նրանցից յուրաքանչյուրը կստանա 2000 ԱՄՆ դոլար և անվճար կարող է լողալ լագունայում (ծովալճակ)։
Այս տարի մրցույթի համար հատուկ կայք է ստեղծվել, առաջարկվել մրցանակային բարձր գումարներ։ Կայքում նշվում է, որ տաք ջրում լողալուց հետո՝ մազերը սառեցնելու համար ամենաճիշտ ջերմաստիճանը -20C –ն է կամ ավելի ցածր։