
«Յուվենթուսի» ֆուտբոլիստը խախտել է կարանտինը՝ մոդելի հետ հանգստանալու համար

«Յուվենթուսի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան խախտել է ինքնամեկուսացման ռեժիմը Բրազիլիայում և կարող է պատժամիջոցներ ստանալ ակումբի ղեկավարության կողմից:
Մարտի 21-ին 29-ամյա ֆուտբոլիստը «Յուվենթուսի» թույլտվությամբ մեկնել է Բրազիլիա՝ կարանտինը հայրենի երկրում անցկացնելու համաaր: Բայց Կոստայի ընկերուհին՝ Նատալյա Ֆելիքսը, լուսանկարներ է հրապարակել համատեղ արձակուրդից:
Daily Mail-ը հայտնում է, որ «Յուվենթուսի» նախագահ Անդրեա Անյելին անձամբ կորոշի ֆուտբոլիստի ճակատագիրը: Հնարավոր է, որ այլ խաղացողներ, ովքեր նույնպես մեկնել են Իտալիայից կարանտինի ժամանակահատվածում, տուժեն Կոստայի պատճառով: Օրինակ՝ Կրիշտիանու Ռոնալդուն ինքնամեկուսանում է Պորտուգալիայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը