Մեգան Մարքլն արգելել է արքայազն Հարիին վերադառնալ Բրիտանիա
Ինչպես հաղորդում է FoxNews-ը, Արքայազն Հարիի կինը՝ ՄեգանՄարքլը, արգելել է ամուսնուն ճանապարհորդել կորոնավիրուսային համաճարակի ընթացքում, այդ թվում՝ դեպի հայրենիք՝ տեսնելու հորը: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ արքայազն Չարլզը վարակվել է COVID-19 կորոնավիրուսով:
Չնայած այն բանին, որ 71-ամյա արքայազն Չարլզի մոտ առկա են հիվանդության «միջին ախտանշաններ», և նա իրեն լավ է զգում, Հարին շատ է անհանգստանում հոր համար, քանի որ տարիքի պատճառով նա ռիսկային գոտում է:
Սասեքսի դուքսը՝ կնոջ և որդու հետ ինքնամեկուսացել է Լոս Անջելեսում, ուր ընտանիքը վերջերս տեղափոխվեց կանադական Վանկուվերից:
Նշվում է, որ Մեգան Մարքլը կտրականապես արգելել է Հարիին մեկնել Բրիտանիա՝ վախենալով, որ նա կարող է վարակվել կորոնավիրուսով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը