Բաժիններ՝

Շուտով հնարավոր կլինի կարդալ կենդանիների մտքերը

Ճապոնացի մասնագետները մշակում են էլեկտրոնային մեխանիզմ, որը հնարավորություն կտա խոսքի վերածել ընտանի կենդանիների մտքերը և նրանց ավելի լավ հասկանալ, գրում է РИА Новости-ն:

Երկրի այսպես կոչված Սպիտակ գրքում, որտեղ ներկայացվում են գիտության սպասվող նվաճումները առաջիկա 20 տարում, ասվում է, որ շուտով մարդիկ լրիվ կհասկանան իրենց կենդանիներին: Մասնագետները պարզաբանել են, որ մշակում են նյարդահամակարգչային ինետերֆեյս:

«Մեքենան միացնելու է ուղեղը մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի սարքին՝ արհեստական ինտելեկտին, որը կփոխանցի խուլուհամրերի մտքերը»,- ներկայացրել են ֆիզիկոսները:

Այդ սարքը կօգնի ոչ միայն խուլուհամրերին և կենդանիների տերերին, այլև հնարավորություն կտա մտքեր փոխանակել հեռավորության վրա: Դա իր հերթին մեծ օգնություն կլինի այն հաշմանդամներին, որոնք պարալիզացված են կամ դժվարությամբ են տեղաշարժվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031