Անհայտ անձինք մարտի լույս 27-ի գիշերը գնդակոծել են Տիրանայում Ալբանիայի Top Channel հեռուստաալիքի գրասենյակի շենքը։
Դամասկոսը պահանջում է այդ ուժերը դուրս բերել իր տարածքից։
Քաբուլում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունն առայժմ չեն մեկնաբանել:
Այն կառուցվել է 1960-ականների սկզբին:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 44-րդ հերթական նստաշրջանի ընթացքում արձագանքել է ադրբեջանցի պատվիրակի Հումբաթ Հուսեյնովի կեղծ թեզերին:
Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը հեռախոսով քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
«Իրանի արտաքին գործերի նախարարը Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Թեհրանի և Էր Ռիադի միջև ձեռք բերված համաձայնագրի և երկու բարձրաստիճան դիվանագետների առաջիկա հանդիպման հարցերը: Զրույցի ընթացքում Ամիր Աբդոլլահիանը և բեն Ֆարհանը տեսակետներ են փոխանակել իրենց հանդիպումը Ռամադան սուրբ ամսվա ընթացքում անցկացնելու մասին», – ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է գերատեսչության Twitter-ի էջում։
Նշվում է, որ կողմերը խոսել են նաև Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կառուցողական ուղու մասին: Ավելի վաղ Աբդոլլահիանը հայտարարել էր, որ ծրագրում է չեզոք տարածքում հանդիպել արքայազն Ֆեյսալի հետ։ Նրա խոսքով՝ Թեհրանն Էր Ռիադին առաջարկել է երեք երկրներ, որոնք կարող են կազմակերպել իրենց հանդիպումը։ Մարտի 10-ին Սաուդյան Արաբիան և Իրանը համաձայնության են եկել երկու ամսվա ընթացքում դիվանագիտականհարաբերությունների վերականգնման և դեսպանությունների աշխատանքի վերսկսման շուրջ։
Երկու երկրների ներկայացուցիչները Պեկինում մի քանի օր բանակցություններ են վարել, որոնց արդյունքներով պատրաստել են եռակողմ հայտարարություն։
Էր Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները սրվել են 2015 թվականի մարտին, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմենում ռազմական գործողություն սկսեց «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման դեմ։ 2016 թվականի հունվարին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը և Մեշհեդում նրա հյուպատոսությունը հարձակումների ենթարկվեցին ցուցարարների ամբոխի կողմից, որոնք զայրացած էին Էր Ռիադում հայտնի շիա հոգևորական քարոզիչ շեյխ Նիմր ան-Նիմրի մահապատժից: Դրանից հետո թագավորությունը խզեց դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ:
Տեխաս նահանգի Վաքո քաղաքում մոտավորապես 95 րոպե տևողությամբ ելույթի ժամանակ Թրամփը կենտրոնացրել է օրենքի հետ կապված իր խնդիրների վրա:
Այսօր ԿԺԴՀ-ի արձակած երկու բալիստիկ հրթիռները թռել են մոտ 350 կմ և ընկել Ճապոնական ծովը, թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել Է 50 կմ:
Բողոքի ալիք բարձրացրած օրինագիծը նախատեսում է գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության վերահսկողության տրամադրում իշխանության գործադիր ճյուղին:
Նեթանյահուն պնդում է, որ այս օրինագծի նպատակը ոչ թե դատարանների վերահսկումն է, այլ դրանց հավասարակշռումը և բազմազանեցումը:
Թուրքիայում փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժներից հետո մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրությունները շարունակում են մնալ օրակարգում։
Բավական հաճախացել են նոր էսկալացիայի մասին խոսակցությունները, ընդ որում՝ պաշտոնական մակարդակով, ինչն ահաբեկության է նմանվում։ Չի կարելի նման բան անել, քանի որ, երբ երկրի իշխանությունները խոսում են էսկալացիայի, պատերազմի վտանգի մասին, միաժամանակ պիտի ասեն նաև, թե երկիրն ինչպե՞ս է պաշտպանվելու և հետ մղելու այդ հարձակումը, հակառակ դեպքում այն դառնում է սպառնալիք ժողովրդի նկատմամբ։
Ռուսաստանը ռազմական դաշինք չի ստեղծում Չինաստանի հետ և չի սպառնում որևէ երկրի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
Վենեսուելայից Թուրքիա արտահանված ապրանքների ծավալները աճել են: Ըստ թուրքական աղբյուրի՝ Վենեսուելայից Թուրքիա արտահանված ապրանքների արժեքը, որը 2019-ին կազմում էր 19.8 միլիոն, 3 տարվա ընթացքում մոտավորապես 3 անգամ շատացել է:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հրապարակել է հունվար-փետրվար և միայն փետրվար ամսվա վիճակագրական տվյալները երկրի այցելությունների վերաբերյալ։
ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանի կարծիքով՝ Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչ անում են Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները հողին հավասարեցնելու ուղղությամբ: «Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում ամեն ինչ արել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն այնքան վատացնի, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր լինի, ՌԴ-ին թշնամի նայելու և այլն: Եթե Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է այս կամ […]
«Մեր ընտրությունը վատի և կատաստրոֆայի միջև է։ Փաշինյանը սա ասաց, խոստովանեց, որ իր կիրթ և կառուցողական գործընկեր Ալիևն իրեն «գցել» է։ Փաշինյանի վերջին ասուլիսը գուժեց, որ այլևս բանակցային գործընթաց չկա»,- ասաց Զոհրաբյանը։
Իտալիան Հարավային Եվրոպայի այլ երկրների հետ միասին փորձում է հասնել անօրինական միգրացիան և ծովով մարդկանց փոխադրումը (ինչը հաճախ հանգեցնում է միգրանտների մահվան) կասեցնելու միասնական մասշտաբային ծրագրի:
«Երևան-Բաքու բանակցություններում, ամենայն հավանականությամբ, խնդիրներ կան արտաքին խաղացողի մասնակցության բացակայության պատճառով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով Երևան-Բաքու բանակցություններին։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Նշվում է, որ նման աննախադեպ փորձը առաջացնում է իրավական, քաղաքական և տնտեսական հարցեր, և ԵՄ երկրները անցյալ ամիս ստեղծել են աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու, թե ինչ կարելի է անել:
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը խոստովանել է, որ Ֆինլանդիան Շվեդիայից շուտ կանդամակցի ՆԱՏՕ-ին:
Էրդողանը հավաստիացրել Է Պուտինին, որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են նոր քայլեր ձեռնարկել Սոչիում ավելի վաղ համաձայնեցված տնտեսական համագործակցության հիման վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել իտալական «la Repubblica» պարբերականին:
Ակնհայտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում և կրկին սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով։
Բազմաթիվ միջազգային հաշվետվություններ հաստատել են, որ 2020 թվականին Ադրբեջանը ներգրավել է վարձկանների և ահաբեկիչների Մերձավոր Արևելքից և նրանց տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։
Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հաստատել էր օրենքը:
Ֆրանսիա Չարլզ III-ի առաջին պետական այցի ծրագիրը փոփոխվելու է կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ գործադուլների պատճառով։