Ռուսական ռումբի հարվածից Զապորոժիեում զոհերի թիվը հասել է երկուսի, վիրավորվել է վեց մարդ, հայտնել է մարզային դատախազությունը։
Հայկական ձեռնարկությունների եվրոպական շուկաներ մուտքի խթանմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում հուլիսի 20-ին Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում կայացել է աշխատանքային հանդիպում։
Աֆղանստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Լիբանանի բանակի առաջին ստորաբաժանումներն այսօր առավոտյան սկսել են վերատեղակայվել երկրի հարավում։ Դա տեղի է ունեցել իսրայելական բանակի՝ Զաութար ալ-Ղարիբյե քաղաքից դուրսբերումից հետո։
Ուկրաինական զինվորականների կողմից Տամբովի և Մոսկվայի մարզերում գտնվող Wildberries-ի պահեստներին հասցված հարվածները կարող են ռազմական հանցագործություն համարվել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Թամին Ալ-Հիտանը։
Սոչիում անօդաչուի բեկորների ընկնելու պատճառով 7 տարեկան աղջիկ է տուժել։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնում է, որ անօդաչուի բեկորներն ընկել են Սոչիի կենտրոնական շրջանում գտնվող եկեղեցու տարածքում։
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության վերսկսումը խաթարում է միջնորդների ջանքերը և խաղաղ կարգավորման հեռանկարները, ուստի բոլոր կողմերը պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն: Այս մասին Մանիլայում հայտարարել են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) մասնակից երկրների արտաքին գործերի նախարարները:
Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությանը, հայտարարել է Իսրայելի ֆինանսների նախարար, ծայրահեղ աջ «Կրոնական սիոնիզմ» կուսակցության առաջնորդ Բեցալել Սմոտրիչը։
Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար և թույլտվություններ չի տա դրանով նավերի անցման համար այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել հարվածներն Իրանի տարածքին։ Այս մասին հայտնել է Fars գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սայիդ Իրավանին պահանջել է, որ Անվտանգության խորհուրդը և գլխավոր քարտուղարը դատապարտեն ԱՄՆ-ի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին հասցված հրթիռային հարվածը։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնը ստանձնելու առթիվ շնորհավորել է Միացյալ Թագավորության նորանշանակ ԱԳ նախարար Էդվարդ Միլիբենդին։
Բոլոր ժամանակների մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարը մերժել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի առաջարկը՝ ստանձնելու երկրի նախագահի պաշտոնը։ Այս մասին Պոլգարը գրել է Facebook սոցիալական ցանցում։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ թևավոր հրթիռներով հարված է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան «Amazon» ընկերության տվյալների կենտրոնին՝ պատճառելով վնաս։
«Զանգեզուրի միջանցքի» գործարկումից հետո Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունը, լոգիստիկ ծախսերը և սահմանային անցումների քանակը կկրճատվեն․ հայտարարել է Ադրբեջանի միջազգային ճանապարհային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քանան Գուրբանովը՝ «Թրամփի երթուղին» կրկին անվանելով «Զանգեզուրի միջանցք»։
Դանիել Օրտեգան 2007 թվականից ի վեր անընդմեջ իշխում է Նիկարագուայում, որից առաջ նա նախագահի պաշտոնը զբաղեցրել էր նաև 1985-1990 թթ.:
Իրանը կարողացել է խուսափել ծովային շրջափակման հետևանքներից ապրանքների մատակարարումը վերաուղղորդելով Ռուսաստանի տարածքով։ Այս մասին հայտարարել է Իրանի գյուղատնտեսության փոխնախարար Մոհամմադ Ռեզա Թալային։
Ըստ հրամանագրի՝ Կանադան «խտրականության կամ անհիմն և անհավասար սահմանափակումների միջոցով» որոշակի երկրների հետ առևտրին ավելի բարենպաստ է վերաբերվում, քան Միացյալ Նահանգների հետ առևտրին։
Ըստ Reuters լրատվական գործակալության, Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարել է, որ երկիրն այլևս ընտրություններ չի անցկացնի: Ըստ Օրտեգայի, դրանով նա փաստացի վերացնում է ընդդիմության ցանկացած հնարավորություն՝ իրենից իշխանությունը վերցնելու համար։
Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատանը տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը։
Վայլդբերրիզ ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը հրապարակում է կատարել Տելեգրամի՝ իր պաշտոնական ալիքում:
Էդվարդ Միլիբենդը, որը 2010-2015 թթ. եղել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդը, նշանակվել է արտաքին գործերի նախարար:
Թուրքիայի ԶՈւ պաշտոնաթող բրիգադային գեներալ Իբրահիմ Բյույուքբաշը պնդում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ 2016 թվականին մահափորձ էր նախապատրաստվում Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի՝ 1981 թվականի սպանության սցենարով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին անվտանգության իրավիճակը շարունակում է բարդ մնալ, և պահպանվում է անկանխատեսելի սրացման վտանգը։
Ներկայումս սպասվում է գործընթացի ավարտը, որից հետո բեռնափոխադրումների ոլորտում զգալի դրական փոփոխություններ կլինեն։
Հետևելով փոխադարձության սկզբունքին՝ Ռուսաստանի Դաշնությունն անցանկալի անձինք է հայտարարում Ռուսաստանում Իտալիայի դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի օգնական Վիտորիո Պարելլային և կցորդ Դավիդե Դ’Ապրիլեին։
Հուլիսի 20-ին հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի դեմ ծովային շրջափակում սահմանելու մասին՝ ի պատասխան Էր Ռիադի գործողությունների:
Նշենք, որ հուլիսի 19-ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտնել էր, որ Իրանի հարավ-արևմուտքում կառուցվող «Դարհովեյն» ատոմային էլեկտրակայանը ենթարկվել է ԱՄՆ ԶՈւ հարվածներին:
WSJ-ն նշում է, որ այս գարնանը և 2025 թվականի հունիսին հարվածների անցյալ ալիքների ժամանակ Կիրկա լեռան շրջանը առաջնահերթ թիրախների ցանկում չի եղել:
Ըստ CENTCOM-ի՝ նաև շարունակվում է Հորմուզի նեղուցով առևտրային նավերի ուղեկցումը։
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: