ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամները հայաստանյան իրենց այցը կավարտեն ապրիլի 16-ին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գնալու հարցը կթողնեն ավելի ուշ ժամանակի:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որն այսօր ուղևորվել է հունական Լեսբոս կղզի, որտեղ գտնվում են Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից ժամանած հազարավոր ներգաղթյալներ, ժամանակակից միգրացիոն ճգնաժամն անվանել է «ամենամեծ աղետը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»:
«ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները որեւէ կերպ չեն կարող հակասել ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը, ինչը, ցավոք, վերջին օրերին նկատվում է մի քանի երկրներում»:
8 երկիր և Եվրահանձնաժողովը պայմանավորվել են ավելի քան մեկուկես միլիարդ դոլարի օգնություն հատկացնել Հորդանանում և Լիբանանում սիրիացի փախստականներին:
Նվազագույնը 8 մարդ է մահացել, ևս 8-ն ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ Եգիպտոսի հարավային Ասուան նահանգում երկաթուղային շարժակազմի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում հաստատել են Սիրիայում ռազմական գործաղությունների դադարեցման ռեժիմն ամրապնդելու իրենց վճռականությունը:
Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 19 մարդ, մի քանի հարյուր մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է BBC-ն:
Անցած բոլոր ընտրություններում իշխանությանը պարտված հասարակությունը հաղթել է ապրիլյան պատերազմում: Որքա՞ն արագ կկարողանա իշխանությունն արժեզրկել այդ հաղթանակը` մեկ տարի հետո կայանալիք ընտրություններում պարտության վերածելու համար, կախված է հասարակությունից, որը հաստատ «80-ականների» չէ:
Եթե ղարաբաղցիք փախչեին, ապա նրանց էլ, երեւի, կհատկացնեին մի քանի գերմանական գյուղակներ, նրանց ոտքերն էլ կլվանային Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում, լացակումած կվազացնեին CNN-ից BBC: Իսկ նրանք չվազեցին: Հակառակը: Հայ միլիոնատերն իր որդուն հանում է հարմարավետ Օքսֆորդից եւ ուղարկում է պատերազմ, բայց ոչ թե էլիտար ինչ-որ զորամաս, այլ՝ առաջնագիծ, ռուսական «սոնցեպյոկի» տակ: Քանի որ իր համար կարեւորը տղամարդ որդի ունենալն է, քան թե առաջադեմ տնտեսագետ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կինը՝ 40-ամյա գեղասահորդ, օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան, 2015թ. վաստակել է 89 մլն ռուբլի: Այս մասին տեղեկանում ենք Պեսկովի 2015թ. եկամուտների հայտարարագրից: Բացի այդ՝ Նավկան հայտարարագրել է նաև երկու հողատարածք, 1 բնակելի տուն, 4 բնակարան, 2 Mercedes ավտոմեքենա, 1 Lexus և Yamaha մոտոցիկլետ:
Ադրբեջանի ընդդիմությունը սկսել է գիտակցել քառօրյա պատերազմի հետևանքները
Ահաբեկչի ընտանիքը 2014 թվականին 45 միլիոն եվրոյով ձեռք է բերել Marmi Carrara ընկերության 50 տոկոսը, որին է պատկանում Ապուանյան Ալպերում (Մասա Կառարայի շրջանում) գոյություն ունեցող քարհանքերի մեկ երրորդի արդյունահաման թույլատրագիրը: Cpc Marble & Granite Ltd ընկերությունը, որի սեփականատերը բեն Լադենի ազգականներն են, գրանցված է Կիպրոսում:
Հայկական եւ ԼՂՀ զինված ուժերը հետխորհրդային բանակներում լավագույնն են: Նրանք լավ պատրաստված են, հրամանատարական կայացած համակարգով: Հայկական բանակը խորհրդային բանակի լավագույն ավանդույթների շարունակողն է: Ես տեսել եմ, թե ինչպես է մանրակրկիտ խորհրդային բանակի փորձը փոխանցվում նոր կազմավորվող հայկական զինուժին:
Սերգի Գերասիմչուկը նաև նշեց, որ հրաժարվելով Ռուսաստանի առաջարկած պրոյեկտներից՝ պետք չէ Արևմուտքից ակնթարթային աջակցություն և արձագանք ակնկալել, քանի որ արևմտյան կառույցները շարունակում են դանդաղ գործել ու արձագանքել մարտահրավերներին:
Երուսաղեմում` Իսրայելի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց հայ համայնքի մի քանի հարյուր ներկայացուցիչներ ապրիլի 14-ին բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Ակցիային միացել են նաև հրեաները:
Պատասխանելով Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հարցին՝ «Ինչպե՞ս կգնահատեք վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները», Տիգրան Բալայանն ասել է. «Անտեսելով միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ Ադրբեջանը վերջին օրերին շարունակում է Արցախ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով, Հայաստան-Ադրբեջան սահմանին տարբեր տրամաչափի զինատեսակների, այդ թվում՝ ականանետերի և նռնականետերի կիրառմամբ հրադադարի ռեժիմի խախտումները, որոնց հետևանքով կա 2 զոհ:
Լեհաստանից ներկրված ավելի քան 19 տոննա տանձ, որը Չելյաբինսկի մարզ էր տեղափոխվել չինական արտադրանքի անվան տակ, ոչնչացվել է տեղի գործարանի տարածքում, հայտնել է այդ մարզում «Ռոսսելխոզնադզորի» վարչությունը:
Չինաստանի էթնիկ փոքրամասնությունների մարզական ընկերության նախագահ Լին Ծիկոնը նամակ է հղել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանին` կարեկցանք հայտնելով հայ ժողովրդին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը: Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ ռուսները չընդունեցին դեռ առավոտյան ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստում հայկական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հնչեցրած առաջարկը` այցելել Արցախ և անձամբ տեսնել քառօրյա պատերազմի հետևանքն ու չդադարող կրակոցները, Չեկալինը նշեց, թե բոլոր տաք կետերն անցել է, եղել է Հյուսիսային Կովկասում.
Նոբելյան մրցանակի 5 դափնեկիրներ այցելել են Էջմիածին և հյուրընկալվել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մոտ: Այս մասին տեղեկացրին «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման կազմակերպիչները: Ահարոն Չեխանովերը, Ադա Յոնաթը, Դեն Շեխտմանը, Ջոն Ռոբին Ուորենը և Էյ-Իչի Նեգիշին ապրիլի 15-ին հանդիպել են ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Հանդիպման ավարտին հյուրերն այցե լել են Մայր տաճարի թանգարան, որտեղ ծանոթացել են հայ ժողովրդի արժեքավոր գանձերին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում է միանալ Եվրամիության ներկայացուցիչներին, որոնք ապրիլի 23-ին մեկնելու են Թուրքիա։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:
Մարտական փաստաթղթերը մասնավորապես հիմնավորում են, որ տվյալ ուղղաթիռը իր ստորաբաժանման կազմով դեռ մի քանի օր առաջ Բաքվի շրջանից տեղափոխվել է առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր իր մարտական թռիչքների ընթացքում։
Նա անպատասխան թողեց հարցը, թե արդյոք բիզնես շահը ավելի կարևո՞ր է Ռուսաստանի համար, քան զոհված հայ զինվորների արյունը: Ա. Չեկալինը մոլորություն անվանեց տեսակետը, որ եթե Ադրբեջանի զենքը ռուսական չլինի, ապա այլ արտադրության զենքը չի կրակի:
Մեկ ամբողջ օր տևած բուռն քննարկումներն ավարտվեցին անարդյունք` նրանք որևէ հայտարարություն չընդունեցին: ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այդ փաստը բացատրեց նրանով, որ ռուսական կողմը խնդրել է ժամանակ` ԱԺ հանձնաժողովի նախապատրաստած հայտարարության տեքստի լրամշակման համար, ինչին իրենք համաձայնել են:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2015 թվականին վաստակել է 8,9 մլն ռուբլի (135,3 հազար դոլար)։ Այդ մասին նշված է Կրեմլի կայքում տեղադրված հայտարարագրում։
Հիվանդությունների այն ցանկը, որոնցով տառապում է գործարար Լևոն Հայրապետյանը, ռուսական բանտային պայմաններում կարող են սպառնալ նրա կյանքին: Այս մասին հայտարարում են նախօրեին շինծու մեղադրանքով 4 տարվա ազատազրկման դատապարտված Հայրապետյանի հարազատները, ինչպես նաև նրա փաստաբանը:
Խ.Քոքոբելյանի կարծիքով` ոչ ոք չի կարող արդարացնել ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստի տեղափոխումը և ոչ ոք չի կարող ասել, որ դա Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել չէր: Նա շեշտեց, որ Ռուսաստանը պետք է ադեկվատ գնահատական տա Ադրբեջանի գործողություններին և դադարեցնի հարձակողական սպառազինության մատակարարումը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 15-ին ժամանեց Պեկին։ Նույն օրը կայացավ նախարար Նալբանդյանի հանդիպումը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը՝ ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստի ընթացքում: