Բաժիններ՝

Հնդկաստանը Nirbhay թևավոր հրթիռի հաջող փորձարկում է անցկացրել. PTI

Հնդկաստանն ապրիլի 15-ին մեծ հեռահարության Nirbhay մինչձայնային թեւավոր հրթիռի հաջող փորձարկումներ է անցկացրել: Ինչպես հայտնել է PTI լրատվական գործակալությունը, հրթիռի արձակումը իրականացվել է Օդիշա արեւելյան նահանգի «Չանդիփուր» զինափորձարանից։

Այդ տեղեկատվության համաձայն, հրթիռը, որը կարող է թռչել ընդամենը շուրջ 100 մետր բարձրությամբ եւ մոտավորապես 0,7 Maxa արագությամբ, հաջողությամբ խոցել է թիրախը 42 րոպե 23 վայրկյան անց: Փորձարկման այլ մանրամասնություններ չեն հաղորդվում:

«Հրթիռը հիանալի թռիչք կատարեց տրված ընդգրկույթում»,-գործակալությունը մեջբերում է հնդկական Պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպության (DRDO) ներկայացուցչի խոսքը:

Հավելենք, որ Nirbhay թեւավոր հրթիռի նախորդ հաջող փորձարկումներն անցկացվել են 2017 թվականի նոյեմբերի 7-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930