Բաժիններ՝

Թրամփն այս տարվա առաջին եռամսյակում ավելի քան 30 մլն դոլար է հավաքել նախընտրական արշավի համար

Դոնալդ Թրամփը 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում որպես նվիրատվություն ավելի քան 30 մլն դոլար է հավաքել 2020 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու իր արշավի անցկացման համար: Այդ մասին հայտնել է The Hill թերթը:

Այսպիսով, Թրամփը տարեսկզբից ի վեր արդեն փոքր-ինչ ավելի փող է հավաքել, քան դեմոկրատների թվից նրա երկու մրցակիցները, որոնք առաջատարներն են այդ ցուցանիշով, նշում է հրատարակությունը: Այսպես, Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Մանդերսն ստացել է 18 մլն դոլարից ավելի նվիրատվություն, իսկ Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսը՝ մոտավորապես 12 մլն դոլար:

Հաշվի առնելով նոր մուտքերը, կանխիկ միջոցների ընդհանուր գումարը, որը տնօրինում է Թրամփի նախընտրական շտաբը, ներկայում կազմում է ավելի քան 40 մլն դոլար:

Նախընտրական արշավի մեկնարկը տրվելու է 2020 թվականի փետրվարին, երբ Այովայի եւ Նյու-Հեմփշիրի նահանգներում կանցկացվեն կուսակցական ակտիվիստների առաջին ժողովներն ու առաջին ընտրությունները, որոնցում կընտրվեն դեմոկրատների եւ հանրապետականների ազգային համագումարների պատգամավորները:

Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը կանցկացվի 2020 թվականի հուլիսի 13-16-ը Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ), որտեղ կհայտարարվի նախագահի պաշտոնի համար պայքարում Թրամփի մրցակցի անունը: Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսի 24-ից մինչեւ 27-ը՝ Շառլոթ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ): ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս