Բելառուսի պատգամավորներն աշնանային նստաշրջանի քննարկմանն են պատրաստում 30-ից ավելի օրինագիծ
Բելառուսի պատգամավորները խորհրդարանի աշնանային նստաշրջանի քննարկմանն են պատրաստում 30-ից ավելի օրինագծեր: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Պետական կառուցման, տեղական ինքնակառավարման եւ Ներկայացուցիչների պալատի ռեգլամենտի մշտական հանձնաժողովի նախագահ Վալենտին Սեմենյակոն, հայտնել է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը:
«Ներկայում Ներկայացուցիչների պալատում գտնվում է 43 օրինագիծ: Դրանցից 33-ն ընդգրկված են նստաշրջանի քննարկման մոտավոր գրաֆիկում: Այսօր Ներկայացուցիչների պալատի խորհրդի նիստի օրակարգում 26 հարց կա: Այդ թվում 14 օրինագիծ, որոնք քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ: Դրանք բավականին կարեւոր փաստաթղթեր են, որոնք բազմակողմանիորեն նախապատրաստվել են եւ պատրաստ են քննարկման»,-ասել է Վալենտին Սեմենյակոն:
Հարցերի զգալի մասը վերաբերում է տնտեսության կարգավորմանը, գիտական, գիտատեխնիկական, ինովացիոն գործունեությանը:
Վալենտին Սեմենյակոն ընդգծել է, որ աշնանային նստաշրջանի օրակարգը բավականին ճկուն է: «Դրանում կարող են լրացուցիչ ընդգրկվել հարցեր, ամենից առաջ օրինագծեր՝ դրանց պատրաստության չափով: Մասնավորապես, մենք սպասում ենք, որ կներկայացվի Կրթության մասին օրենսգիրքը՝ նոր խմբագրությամբ: