Ճապոնիան մեղմացրել է օտարերկրացիների մուտքի սահմանափակումները
Ճապոնիան, ինչպես եւ պլանավորել էր, հոկտեմբերի 1-ին մեղմացրել է երկիր օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումները, որոնք մտցվել էին COVID-19-ի պատճառով, բայց այդ մեղմացումը չի վերաբերում զբոսաշրջիկներին։
Ճապոնիայի ԱԳ նախարարության կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, եւ ինչպես արդեն հայտարարվել էր սեպտեմբերի 25-ին, ուսանողական այցագրերով բոլոր երկրների քաղաքացիները, ինչպես նաեւ նրանք, ովքեր աշխատում են ճապոնական ընկերություններում, բացի բիզնեսմեններից, այժմ կկարողանան երկիր մուտք գործել երկշաբաթյա կարանտին պահպանելու պայմանով՝ նրանց գործատուների կամ հովանավոր- կազմակերպությունների հսկողության ներքո:
Սակայն, ինչպես հաղորդում է նախարարությունը, առայժմ այն անձանց թիվը, որոնց մուտքը թույլատրված է, կսահմանափակվի բաժնաչափով: Սպասվում է, որ հետագայում այն կընդլայնվի օդանավակայաններում կորոնավիրուսի թեստավորման կետերի թողունակության մեծացման համեմատ: Այս տարի ավելի վաղ COVID-19-ի համավարակի ժամանակ Ճապոնիան փակել էր աշխարհի 159 երկրներից ու տարածաշրաններից մուտքը երկիր եւ վերջին ժամանակներս սկսել է այն աստիճանաբար բացել առանձին երկրներից գործարարների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: