«Մեր զինծառայողների մարմինները լուրջ վտանգի տակ են, հավանականությունը շատ բարձր է, որ նրանց մարմինները կարող են վայրագությունների ենթարկվել». ԱՀ ՄԻՊ

«Շատ կարևոր ուղղություն է Արցախի զինծառայողների հանդեպ հնարավոր մարդու իրավունքների խախտումները, մասնավորապես այն զինծառայողների, որոնք այժմ գտնվում են կամ նրանց մարմինները գտնվում են ադրբեջանական Զինված ուժերի վերահսկողության ներքո»,- այսօր երեկոյան  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ ունեն բաց և փակ աղբյուրներից տեղեկություններ, որ հայազգի որոշ զինծառայողների դիակներ գտնվում են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո, մտավախություն ունեն, որ կարող է կրկնվել այն, ինչ եղել է 2016-ին:  «Հաշվի առնելով 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված վայրագությունները կենդանի և մահացած զինծառայողների հանդեպ, ներառյալ՝ գլխատումները, խոշտանգումները, դիակապտությունները: Այդ բոլոր դեպքերն արձանագրվել են նաև մեր կողմից ՄԻՊ-ի զեկույցում, և նշեմ, որ բոլոր դեպքերից 90 տոկոսում արձանագրվել են նմանատիպ իրավախախտումներ:  Շատ կարևոր է արձանագրել, որ ադրբեջանական իշխանությունները, ներառյալ՝ նախագահ Ալիևը, պարգևատրել և խրախուսել է այդ տիպի հանցագործություններ կատարած անձանց: Այդ կոնտեքստում կարծում եմ, որ այժմ մեր զինծառայողների մարմինները շատ լուրջ վտանգի տակ են, և հավանականությունը շատ բարձր է, որ նրանք ու նրանց մարմինները կարող են լրացուցիչ իրավախախտումների ու վայրագությունների ենթարկվել: Այս կողմից ևս միջազգային իրավապաշտպան համայնքը մեծ անելիք ունի կանխարգելելու համար նմանատիպ խախտումները»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս