ՀԱՊԿ ԽՎ-ն ստացել է Աֆղանստանին դիտորդի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Հայաստանի դիմումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությունը ստացել է Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դիմումը: «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ի ԽՎ քարտուղարությունը:

«Հաստատում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նամակի ստացումը, որով նա խնդրում է Աֆղանստանի Ազգային ժողովի ստորին պալատին դիտորդի կարգավիճակից զրկելու մեխանիզմ գործարկել` համաձայն ՀԱՊԿ ԽՎ դիտորդի կարգավիճակի մասին կանոնադրության»,- նշել են ՀԱՊԿ-ի ԽՎ քարտուղարությունից:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ:

«Ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ»,- հայտնել էր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս