Բաժիններ՝

Էլբրուսում գտել են մերձմոսկովացի մոլորված լեռնագնացներին

Փրկարարները գտել եւ տարհանել են երկու լեռնագնացների՝ մերձմոսկովյան Միտիշչից, որոնք մոլորվել էին Էլբրուսում, 4,8 հազար մետր բարձրության վրա: Այդ մասին հաղորդել է ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության Կաբարդինո-Բալկարիայի գծով գլխավոր վարչությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 30-ի երեկոյան Էլբրուս լեռան 4,8 հազար մետր բարձրության վրա մերձմոսկովյան Միտիշչից երկու լեռնագնացներից բաղկացած չգրանցված խումբ է մոլորվել եւ օգնություն խնդրել: Որոնողափրկարարական աշխատանքներին նշանակել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության բարձրլեռնային որոնողափրկարարական ջոկատի չորս փրկարարների:

«Որոնողափրկարարական աշխատանքները Էլբրուս լեռան վրա (4 հազար 800 մետր) ամբողջովին ավարտվել են: Փրկարարները լեռնագնացներին իջեցրել են Ազաու բացատում, նրանք հրաժարվել են բժշկական օգնությունից»,-ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս