Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում նրա հետ քննարկել է լարված իրադրությունը Սիրիայի Արեւելյան Գութայում:
Պեկինի Ժողովրդական ժողովների տանը մարտի 5-ի առավոտյան բացվել է ՉԺՀ-ի բարձրագույն օրենսդիր մարմնի՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (ԺՆՀԺ) առաջին նստաշրջանը։
Ռեժիսոր Գիլիերմո դել Տորոյի «Ջրի կերպը» կինոնկարը մարտի 4-ին «Օսկարի» գլխավոր մրցանակն ստացավ ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի թվով 90-րդ մրցանակաբաշխությանը: Հոլիվուդյան «Դոլբի« թատրոնից ուղիղ հեռարձակումը վարում էր ABC հեռուստաալիքը։
Ամերիկյան «Fox News»-ի փոխանցմամբ, Նյու Յորքի դատարանի որոշմամբ, իսլամ 3 կանանցից յուրաքանչյուրին 60 հազար ԱՄՆ դոլար են փոխհատուցել այն բանի համար, որ ոստիկանները ստիպել էին նրանց հանել գլխաշորերը:
Չինաստանում միլիարդատերերի թիվը, Hurun հանդեսի («Ֆորբս»-ի չինական նամանօրինակը) վարկածով, 2017 թվականին աճել է 35 տոկոսով՝ հասնելով 819-ի:
U.S. News & World Report հանդեսը Կալիֆոռնիան ԱՄՆ-ի ամենավատ նահանգն է ճանաչել կյանքի որակով:
Երուսաղեմը սուրբ քաղաք է երեք կրոնների` հուդայականության, քրիստոնեության ու մահմեդականության համար: Դարեր շարունակ այս կրոնները փորձել են հաստատել իրենց իրավունքը Երուսաղեմի նկատմամբ:
Այլ երկրներում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաեւ տարբեր միջազգային կազմակերպություններում եւ միավորումներում ղեկավարների բոլոր պաշտոնների մոտավորապես մեկ քառորդը թափուր է:
Նյու Յորքի Մետրոպոլիտեն-թանգարանը մարտի սկզբից մասամբ հրաժարվել է մուտքի տոմսերի վճարման «Վճարիր որքան կարող ես»՝ 1977 թվականից գործող սկզբունքից:
Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների և հետագա զարգացումների մասին են խոսում վերլուծաբաններն՝ անդրադառնալով այն հարցին, թե ով կգլխավորի երկիրն այս տարվա ապրիլից հետո:
Բարոն Դավիդ դե Ռոտշիլդը Rothschild & Co. ֆինանսական ընկերության վարչության նախագահի պաշտոնը կթողնի այս ամռանը, եւ աշխարհի հնագույն բանկերից մեկը կգլխավոր նրա որդին՝ Ռոտշիլդների դինաստիայի յոթերորդ սերնդի ներկայացուցիչը՝ 37-ամյա Ալեքսանդր դե Ռոտշիլդը:
Նիդեռլանդները մտադիր է ձեռնամուխ լինել մինչեւ 2030 թվականը սննդային թափոնները կրկնակի կրճատելու ծրագրի կատարմանը՝ Եվրամիության եւ ՄԱԿ-ի հանձնարարականներին համապատասխան:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշն ընկել է մինչեւ 43 տոկոս, ինչը նրա ամենացածր ցուցանիշն է դարձել երկրի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր:
Ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները չափազանց շատ ժամանակ են հատկացնում ոչ թե ժողովրդի խնդիրներին, այլ լոբբիստներին եւ առավել մեծ կարողություն ունեցող քաղաքացիներին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ մյուս պետություններւ հետ առեւտրում վնասներ կրելու պայմաններում կարելի է եւ հարկավոր է առեւտրական սահմանափակումներ կիրառել երկրի բարօրության համար:
Սլովակիայում հետաքննող լրագրողի սպանության կապակցությամբ ձերբակալված յոթ կասկածյալներն ազատ են արձակվել:
Ամերիկյան ոստիկանությունը բերման է ենթարկել երիտասարդի, ով կասկածվում է Միչիգանի կենտրոնական համալսարանում հրաձգության մեջ:
Լեհաստանում սաստիկ ցրտերի պատճառով ավելի քան 60 մարդ է մահացել:
Փոթորիկները վնասել են Միացյալ Նահանգների արևելյան հատվածը՝ առաջացնելով ափամերձ ջրհեղեղ, էլեկտրաէներգիայի խափանումներ, ճամփորդական ծառայությունների կասեցում:
Իտալիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող հիմնական կուսակցությունները վերջնական քարոզարշավից հետո հայտարարել են, որ յուրաքանչյուրն ակնկալում է հաղթանակ:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ նախագահ Պուտինը նախօրեին շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հատկանշական է, որ Պուտինի շնորհավորանքը գործնականում առաջինն է, որ ստանում է Արմեն Սարգսյանն արտասահմանյան գործընկերներից, թեեւ այդ առումով, իհարկե, իրավիճակը հարաբերական է, քանի որ Արմեն Սարգսյանին Երեւանում շնորհավորել է նաեւ մարտի 2-ին Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին:
Berkshire Hathaway ներդրումային ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ուորեն Բաֆեթը փետրվարի 26-ից մինչեւ 28-ը 3,74 մլրդ դոլար է կորցրել ԱՄՆ-ի ֆոնդային շուկաների փլուզման պատճառով:
Սոցիալական ցանցերում բուռն քննարկուկմների թեման Վլադիմիր Ժիրինովսկիի և Քսենիա Սոբչակի «ջրային» սկանդալն է, իսկ դրա ֆոնին՝ ՌԴ նախագահի Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձը:
ԱՄՆ-ի Գլխավոր դատախազ և արդարադատության նախարար Ջեֆ Սեշնզը ԱՄՆ-ի Օփիոիդների ճգնաժամի դեմ պայքարին անդրադառնալով՝ հայտարարել է նոր և ավելի խիստ պատժամիջոցների մասին:
Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները մարտի 2-ին անդրադարձել են Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրվելուն:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը (MSF) հայտնել է փետրվարի 18-ից մինչեւ 27-ը Արեւելյան Գութայում ավելի քան 770 խաղաղ բնակիչների զոհվելու ու եւս ավելի քան 4,05 հազար մարդու վիրավորվելու մասին։
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների՝ Սիրիային նվիրված հանդիպումը Աստանայում կկայանա մարտի 16-ին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն մարտի 14-ին Մոսկվայում կանցկացնեն ռազմավարական պլանավորման համատեղ խմբի նիստը:
Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի մի շարք քաղաքներում օդանավակայանները մասնակի կամ լիովին դադարեցրել են աշխատանքն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: