Թրամփի և կնոջ՝ կորոնավիրուսով վարակման դեպքերը կարձանագրեն Ֆլորիդայում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա կնոջ՝ կորոնավիրուսով վարակման դեպքերը կներառվեն Ֆլորիդայի նահանգի, այլ ոչ թե երկրի մայրաքաղաքի վիճակագրության մեջ: Հոկտեմբերի 2-ին այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Վաշինգտոնի իշխանություններին։
Պետության ղեկավարի եւ առաջին տիկնոջ բնակության մշտական վայրը Ֆլորիդան է: Կոլումբիայի մայրաքաղաքային օկրուգը, կազմելով կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը, «այնտեղ ներառում է սոսկ իր բնակիչներին», հեռուստաընկերությանը պարզաբանել են Վաշինգտոնի քաղաքագուլխ Մյուրիել Բոուզերի մամուլի ծառայությունում:
Համանման հաղորդագրություն է սացվել նաեւ Ֆլորիդայի առողջապահության վարչությունից: Միացյալ Նահանգների ղեկավարն ավելի վաղ իր Twitter-ով հայտարարել է, որ ինքը եւ իր տիկին Մելանյան վարակվել են կորոնավիրուսով: Թրամփի բուժող բժիշկ Շոն Քոնլին ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախագահը եւ առաջին տիկինն իրենց լավ են զգում: Քոնլին վստահություն է հայտնել, որ Թրամփը կկարողանա շարունակել կատարել իր պաշտոնեական պարտականությունները: Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Թրամփն իր լիազորությունները ժամանակավորապես չի հանձնում ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսին նոր կորոնավիրուսով վարակվելու պատճառով: