Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը, որը դերասանուհի Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո տառապում էր ալկոհոլային կախվածությունից, պատմել է, թե ով է օգնել նրան հաղթահարել կախվածությունը:
Գերմանական Դորտմունդ քաղաքի համար ամենամեծ տարհանումներից մեկն է սկսվել հունվարի 12-ին՝ քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբերի առկայության մասին կասկածների պատճառով, հաղորդվում է Twitter-ում քաղաքի պաշտոնական օգտահաշվում։
Իրանի ԱԳՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հյուպատոսական օգնություն կցուցաբերի այդ երկորւմ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության մարդատար «Բոինգ-737» ինքնաթիռի աղետի զոհերի ընտանիքներին։
«Ներկայումս կարևոր է, որ Իրան-ԱՄՆ դիմակայությունը չմտավ ակտիվ ռազմական փուլ, պետք է հուսալ, որ ողջամտությունը կողմերը կպահպանեն»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը` անդրադառնալով իրավիճակին տարածաշրջանում:
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը առաջիկա տասնամյակի կանխատեսում է կատարել: «Ես որոշել եմ մտածել այն մասին, թե ինչպես կփոխվեն աշխարհն ու իմ կյանքը մինչեւ 2030 թվականը, եւ կենտրոնանալ դրանց վրա»,- գրել է նա սոցցանցի իր էջում։
Լոնդոնն առաջին տեղն է զբաղեցրել «Աշխարհի լավագույն քաղաքներ-2020» վարկանիշում, որը կազմվել է Resonance Consultancy-ի փորձագետների կողմից:
Expanscape բրիտանական ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին նոութբուքը, որն ունի յոթ էկրան:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի հանրապետական կառավարիչ Գրեգ Աբբոտտը հայտնել է, որ նահանգը ԱՄՆ կառավարության վերաբնակեցման ծրագրի շրջանակներում չի ընդունի նոր փախստականների:
Չինաստանի Ուհան քաղաքում մահացել է նախկինում անհայտ վիրուսով վարակված 61-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բժիշկներին:
Մեկ օրում Լիբանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 240 մարդ, ավելի քան 880 մարդ ժամանել է Հորդանանից:
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգն ուկրաինական ինքնաթիռը շփոթել է թևավոր հրթիռի հետ։
Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է շաբաթ՝ հունվարի 11-ի երեկոյան հեռախոսազրույց ունենալ Իրանի նախագահի հետ:
Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պնդում է, որ Իրանը ամբողջությամբ պետք է ընդունի մեղքը Թեհրանի օդանավականի մոտակայքում կործանված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի խոցման համար:
Օմանի նոր սուլթան է ընտրվել Հեյսամ բեն Թարիք Ալ Սաիդը, ով 2002 թվականից զբաղեցրել է ժառանգության և մշակույթի նախարարի պաշտոնը:
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը մտադիր է մի քանի օրվա ընթացքում կարգավորել այն ճգնաժամային իրադրությունը, որն առաջացել է միապետական ընտանիքի ներկայացուցիչների պարտականությունների կատարումից հրաժարվելու արքայազն Հարրիի եւ նրա տիկնոջ՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի մտադրության կապակցությամբ:
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի հարավում բռնկման մի քանի օջախներ միավորվել-կազմել են զանգվածեղ հրդեհ, որն ավելի քան 500 հազար հեկտար անտառ է ճարակել:
Ճապոնիայի խոշորագույն բանկերը՝ Mitsubishi UFJ Financial Group-ը, Sumitomo Mitsui Financial Group-ը եւ Mizuho Financial Group-ը, իրենց այն աշխատակիցներին, որոնք Ճապոնիայի քաղաքացիություն ունեն, կարգադրել են հեռանալ Իրանից:
Արտասահմանյան մի քանի դիվանագիտական առաքելություններ աշխատանքը Կանբերայում դադարեցրել են հրդեհի մեծ վտանգի, օդի ծխոտման ու աղտոտման կապակցությամբ՝ սաստիկ քամով ուղեկցվող շոգ եղանակի ֆոնին:
Հեղինակավոր «The New York Times» պարբերականն այս շաբաթվա համար առաջարկվող 11 գրքերի ցանկում ներառել է նաև Քրիս ՄըքՔորմիկի «THE GIMMICKS» (թարգմանաբար նշանակում է հնարքներ) գիրքը, որում իրադարձությունները ծավալվում են Հայաստանում, գրքում հիշատակվում է նաև Հայոց ցեղասպանությունը:
Ավելի քան 190 մլն ավստրալիական դոլար (131 մլն դոլար) է հանգանակվել Ավստրալիայի հարավարեւելյան ափին մոլեգնող անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:
Մեծ Բրիտանիայի արքազայն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, մեկնել է Մեծ Բրիտանիայից այն բանից հետո, երբ զույգը հայտարարեց իրենց արարողակարգային պարտականությունները կատարելուց հրաժարվելու մասին:
NordWind-ի ինքնաթիռը լուրջ վնասվածքներ Է ստացել Անթալիայում արտակարգ վայրԷջք կատարելիս
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվինի հետ, որը կարեւոր տվյալներ է փոխանցել Իրանում տեղի ունեցած ավիաաղետի վերաբերյալ, դրանք կուսումնասիրեն ուկրաինացի փորձագետները:
Իրանն արդեն հունվարի 10-ին ձեռնամուխ կլինի «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռի «սեւ արկղերի» տվյալների վերծանմանը:
ԱՄՆ-ն անկանխատեսելի գործընկեր է դարձել միջազգային ասպարեզում, իսկ Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ լարվածությունը բնավ չի վերացել:
Կանադայի տասը ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունն ուղեւորվել է Թեհրան՝ հետաքննելու Boeing-737 ուկրաինական ինքնաթիռի վթարը:
ԱՄՆ-ի հետախուզական հրթիռն ուկրաինական օդանավի կործանումից առաջ արձանագրել է երկու իրանական հրթիռների ջերմային հետք, որոնք արձակվել են ինքնաթիռի ուղղությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի ղեկավար Կին Չեն Ունին ծննդյան օրվա կապակցությամբ պաշտոնական շնորհավորանք է փոխանցել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի միջոցով:
Ամերիկյան հետախուզությունը եկել է այն եզրակացության, որ ուկրաինական մարդատար ինքնաթիռը, որը Թեհրանի մերձակայքում կործանվել է հունվարի 8-ին, խոցվել է ոչ թե մեկ, այլ իրանական հակաօդային պաշտպանության երկու հրթիռով:
Սիդնեյում բողոքի բազմահազարանոց ակցիա է անցկացվում երկրում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: