Բաժիններ՝

Պաղեստինի նախագահը մեկ ամսով երկարաձգել է արտակարգ դրությունը կորոնավիրուսի պատճառով. WAFA

Պաղեստինի Պետության նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է կորոնավիրուսով վարակումների թվի աճի պատճառով հոկտեմբերի 3-ից Հորդանան գետի արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգելու մասին: Այդ մասին հայտնել է Պաղեստինի WAFA լրատվական գործակալությունը:

Ինչպես նշել է գործակալությունը, նախագահ Աբասը հաստատել է պաղեստինյան բոլոր տարածքներում արտակարգ դրության ռեժիմը հոկտեմբերի 3-ից 30 օրով երկարաձգելու հրամանագիրը:

Սկսած մարտի 5-ից, երբ արձանագրվել է վարակման առաջին դեպքը, պաղեստինցիների առաջնորդն այդ որոշումն ընդունում է վեցերորդ անգամ: Ավելի վաղ առողջապահության նախարար Մեյ Քայլին հայտարարել է, որ մեկ օրում պաղեստինյան բնակավայրերում ախտահարվել է 545 մարդ, եւս երեքը մահացել է կորոնավիրուսով վարակման հետեւանքներից, իսկ 436-ը բուժվել է վարակից:

Մարտի 5-ից պաղեստինյան տարածքներում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 51 607 դեպք, այդ թվում Հորդանան գետի արեւմտյան ափին՝ 37 582, Արեւելյան Երուսաղեմում՝ 10 841, իսկ Գազայի հատվածում՝ 3 184: Վարակից բուժվել է 18 103 մարդ, իսկ մահացու դեքերի թիվը կազմել է 379, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս