ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ կապերի մասին հրապարակումները որոշվել է հերքել ամենաբարձր մակարդակով։ Այսպես, անցած շաբաթ ԶԼՄ-ներին Սպիտակ տան խնդրանքով դիմել էին կոնգրեսականներ ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։
Ռուսաստանին հաջողվել է հաղթահարել ճգնաժամը, որը առաջացել էր համասշխարհային տնտեսությունում խնդիրների պատճառով, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Այս ամենը վառ ապացույց է, որ Ալիևը արագ տեմպերով ճանապարհ է հարթում իր 19-ամյա որդու համար, և Մեհրիբան Ալիևան նախագահի պաշտոնի հորից որդուն փոխանցելու ճանապարհին ամենավստահելի խողովակն է հանդիսանում:
Փետրվարի 25-ի, լույս 26-ի գիշերը Մերձմոսկվայի Դոլգոպրուդնի քաղաքում Հայաստանի 35-ամյա քաղաքացի է գնդակահարվել, հայտնում է 360tv.ru-ն։
Եվրամիությունը 1 տարով երկարաձգել է Բելառուսի դեմ զենքի էմբարգոյի գործողությունը, ասվում է ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ։
Ռուսական ռազմածովային նավատորմը Ղրիմում կտեղակայի նոր «Բուկ» զենիթահրթիռային համալիր՝ նավերն ու ինքնաթիռները հակառակորդի անօդաչու թռչող սարքերից, թևավոր հրթիռներից պաշտպանելու նպատակով, գրում է «Իզվեստիան»։
Ռուսաստանը Բելառուսի գլխավոր առևտրային գործընկերն է, սակայն երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մշտապես նվազում է։
Բաքվի քննչական մեկուսարանում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը հանդիպել է մորը, ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը։
«Կնիքի եւ ֆաքսիմիլեի կորուստը կարող է կապված լինել պատրիարքի կտակի կեղծման հետ՝ Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետի գահին իր հաջորդի վերաբերյալ»,- «Իմեդի»-ին հայտարարել է աստվածաբան Գիորգի Տիգինաշվիլին:
Սպիտակ տունը դիտարկում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկությունը նոր բյուջեի ձևավորման մասին՝ հաշվի առնելով երկրի պաշտպանության վրա իրականացվող ծախսերի կտրուկ մեծացումը, գրում է The New York Times-ը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս միջսիրիական բանակցություններում քրդերի մասնակցության օգտին, հայտնում է RIA Novosti-ն։
Անցած օրերին Դոնբասում անջատողականները 62 անգամ կրակել են ուկրաինացի զինվորականների դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է 2 ուկրաինացի զինվորական, հայտնում է Հակաահաբեկչական գործողության մամուլի ծառայությունը։
Ռազմական հետախուզության նախկին սպա, գործարար Ֆիլիպ Բիլդենը հրաժարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից՝ զբաղեցնել ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը։
ԱՄՆ-ի վարչակազմը հասավ «գրեթե այն ամենին», ինչ պլանավորել էր անել իր աշխատանքի առաջին ամսվա ընթացքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը կայացած հանդիսավոր ընթրիքի ժամանակ, որտեղ հավաքվել էին երկրի 46 նահանգների նահանգապետերը:
Դիմացի մայթեզրին հավաքված են ադրբեջանցիները: Հայկական կողմը բղավում է, որ Ղարաբաղը Հայաստանինն է, հայկական է, իսկ ադրբեջանցիները՝ հակառակը:
Ադրբեջանի ցավը ողբերգություն է Թուրքիայի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն Անկարայի համաժողովի ընթացքում, որը կրել է «Խոջալուի ցեղասպանությունը» խորագիրը, հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ոստիկանությունը Մոսկվայի կենտրոնում ուժեղացրել է անվտանգության միջոցառումները՝ կապված ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված ակցիայի հետ, հայտնում է Interfax-ը:
Իր ուղերձում, որը բաղկացած է ավելի քան 3.5 հազար բառից, Ահմադինեժադը նշել է, որ Թրամփը հաղթել է ընտրությունները և «ճիշտ է նկարագրել ամերիկյան քաղաքական և ընտրական համակարգերը՝ որպես կոռումպացված»:
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն կարծում է, որ Ռուսաստանը վաղ թե ուշ հետ կկանչի Վրաստանի երկու շրջանների՝ Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի ճանաչումը՝ որպես անկախ պետություններ:
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը The New York Times-ի համար գրված հոդվածում խոստովանել է, որ վշտացած է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան կապակցությամբ:
Մեզանից շատերն անգամ չեն մտածում, թե որքան մեծ ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի աղտոտվածության վրա, երբ խանութներից գնում կամ թեկուզ անվճար վերցնում են պոլիէթիլենային տոպրակներ:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Էրդողանին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մասնակցել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի (WHCA) ամենամյա ընթրիքին:
Իրանի ռազմաօդային ուժերը լայնամասշտաբ «Վելայաթ-95» անվանումով ռազմածովային զորավարժություններ են սկսել Հնդկական օվկիանոսի հյուսիսում, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:
Վերոնիկ Նիշանյանը ֆրանսիական նորաձևության ամենահին տներից մեկի՝ Hermès-ի տղամարդկանց հավաքածուի կրեատիվ տնօրենն է, ծնվել է 1954թ. մայիսի 3-ին Փարիզի Բուլոն-Բիյանկուրե արվարձանում, հայ ներգաղթյալի և ֆրանսուհու ընտանիքում:
Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնևը գործարկում է արշավ նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենի դեմ, հայտնում է Journal du Dimanche-ը:
ԱՄՆ ռազմական ավիացիոն հրամանատարության ղեկավար Հերբերտ Կառլայլը հայտարարել է, որ Պենտագոնը F-35 կործանիչներ կտեղակայի Մերձավոր Արևելքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի նպատակով մի քանի տարուց, հայտնում է Defense News-ը:
Սպիտակ տունը դիտարկում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով խորհրդից դուրս գալու հարցը, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրներին:
Նախնական տվյալներով՝ վրաերթը կապված չէ ահաբեկչության հետ:
ԱՄՆ աշխատանքի նախկին նախարար Թոմաս Պերեսը նշանակվել է Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ: