«Թուրքիան կրկին մարտահրավեր է նետում Ռուսաստանին Կովկասում»
Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայի փոխնագահի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պատրաստ է ռազմական ուժով օժանդակել Ադրբեջանին, հավաստում է այն փաստը, որ Թուրքիան նախանշում է այն սահմանագիծը, որը հայոց բանակը չի կարող անցնել։ Ավելին, իր այս հայտարարությամբ միջազգային ահաբեկչության ոստանը ևս մեկ անգամ ինքն իրեն ներքաշում է հարցի կարգավորման շուրջ քննարկումներին։ Կարճ ասած՝ Թուրքիան կրկին մարտահրավեր է նետում Ռուսաստանին Կովկասում։ Բնական է, որ Ռուսաստանը այս քայլին հակազդելու է։ Նա չի կարող թույլ տալ, որպեսզի Կովկասում իր միակ դաշնակիցը պարտություն կրի։
Հայ ժողովուրդը մեկ անգամ ևս պետք է հստակ արտահայտի իր տեսակետը առ այն, որ հայ ժողովրդի գործում պարտական է իր դաշնակցին, որի ավանդն անգնահատելի է ներկա Հայաստանի անվտանգության և պաշտպանության համակարգի ստեղծման գործում»։
Թուրքիայի փոխնագահի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պատրաստ է ռազմական ուժով օժանդակել Ադրբեջանին, հավաստում է…
Gepostet von Tigran Sarukhanyan am Donnerstag, 22. Oktober 2020