
«Ցավոք սրտի, փաստ է, որ Սումգայիթում, իսկ հետո՝ Լեռնային Ղարաբաղում իրականացվել են դաժան հանցագործություններ հայ ժողովրդի դեմ»․ Պուտին

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ հանցագործություններով»,- ռուսական NTV-ի փոխանցմամբ՝ այս մասին «Վալդայ» ակումբի նիստում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այս հակամարտությունը չի սկսվել պարզապես որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվել է էթնիկական բախումներից։ Ցավոք սրտի, փաստ է, որ Սումգայիթում, իսկ հետո՝ Լեռնային Ղարաբաղում իրականացվել են դաժան հանցագործություններ հայ ժողովրդի դեմ»,-նշել է Պուտինը։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը