Ճապոնիայի կառավարությունը մինչեւ 2030-ական թվականների կեսերը մտադիր է սահմանել ներքին ավտոշուկայի ավելի խիստ կանոններ, որպեսզի վաճառքներից բացառի բենզինային եւ դիզելային ավտոմոբիլները:
Պարենի հումքային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին կտրուկ աճել են՝ գրեթե վեց տարվա ընթացքում հասնելով ամենաբարձր մակարդակին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 65 միլիոն 694 հազարից:
Եվրամիությունն անօրինական է համարում ԱՄՆ-ի արտաերկրային պատժամիջոցները «Հյուսիսային հոսք – 2»-ի դեմ եւ քաղաքական տեսակետով այլ կերպ է գնահատում նախագծի իրականացումը, քան Վաշինգտոնը:
«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի ներքին կյանքում, կարելի էր կանխատեսել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին, իշխանության հրաժարականի պահանջին և հանրահավաքային պայքարին։
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն օրեցօր ռեկորդային աճ է գրանցում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսն արգելափակել է ամերիկյան զենքի և զինտեխնիկայի մատակարարումը Թուրքիային:
Ուզում եմ հույս ունենալ, որ հայկական էլիտան իր մեջ ուժ կգտնի՝ սանձելու համար այդ օխլոկրատական խրախճանքը ու վերականգնելու հայկական պետականության հիմքը, կամ, որքան էլ ցավալի է ինձ համար գրել, ըստ երևույթին մեր ժողովուրդը ունակ չէ գոյատևել իր ազգային պետության սահմաններում:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները:
ԵԱՀԿ-ում 2023 թվականին կնախագահի Հյուսիսային Մակեդոնիան:
Ռուսական «NTV» հեռուստաընկերության լրագրող Ալեքսեյ Պետրոշկուն և օպերատոր Իվան Մալիշկինը դեկտեմբերի 3-ի առավոտյան հեռուստաընկերությանը հայտնել են, որ Ստամբուլում իրենց ձերբակալել են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եվրամիությունը չի մեկնաբանում համավարակից հետո Տնտեսության վերականգնման հիմնադարմից Հունգարիան եւ Լեհաստանը հանելու առաջարկությունը՝ նրանց կողմից Միության 2021 – 2027 թվականների յոթնամյա բյուջետային պլանի արգելափակման պատճառով:
Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի արտադրությունը Ղազախստանում կմեկնարկի ընթացիկ տարվա դեկտեմբերի 22-ից:
Մոսկվայի իշխանությունները հույս ունեն, որ մինչեւ տարեվերջ կորոնավիրուսի դեմ պատվաստման 170 կենտրոն կբացվի քաղաքում:
Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) կանխատեսում է 2020 թվականին ԱՄՆ-ի իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 3,7 տոկոս կրճատում:
Pfizer ընկերությունը մինչեւ 2020 թվականի վերջը կկարողանա պլանավորած 100 միլիոնի փոխարեն արտադրել COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 50 մլն չափաբաժին՝ անհրաժեշտ նյութերի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով:
Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսից մինչեւ 20 տարեկան հիվանդի մահվան առաջին դեպքը երկրում:
2021 թվականին աշխարհը կարող է կանգնել ծանրագույն հումանիտար ճգնաժամի առջև, եթե երկրները անհրաժեշտ ֆինանսավորում չտրամադրեն:
Ռուսաստանցիների ավելի քան կեսը վստահում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Արցախի Հանրապետությունը և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը, և ՌԴ-ից դեպի Ստեփանակերտի օդանավակայան առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն դեկտեմբերին:
Աֆղանստանից զորքերի դուրսբերման քայլերը պետք է հանգամանորեն մտածված լինեն՝ ձեռք բերվածը չվերացնելու եւ հաշտության գործընթացին վնաս չպատճառելու համար:
«Թուրքիան արդեն վաղուց ներկա է մեր տարածաշրջանում, ներկա է տնտեսական, քաղաքական և որոշակիորեն ռազմական առումներով, համատեղ պայմանագրեր ունի Ադրբեջանի,Վրաստանի հետ։ Այլ բան է, որ Արցախի պատերազմից հետո Թուրքիան լեգիտիմացնում է իր մշտական ներկայությունը։ Չէի ասի, որ նա գերիշխող է Կովկասում, քանի որ, եթե նախկինում Ռուսաստանը ներկա էր միայն Հայաստանում, այսօր արդեն ներկա է նաև Արցախում, հետևաբար՝ երկու տարածաշրջանային ուժեր՝ Ռուսաստանն ու Թուրքիան, Կովկասում ամրապնդել են իրենց «լեգիտիմ» ներկայությունը։ Ավելի հստակ՝ այս երկու երկրները տարածաշրջանը կիսել են իրենց միջև, ինչպես, օրինակ, Մերձավոր Արևելքում է՝ մասնավորապես՝ Սիրիայում»,- շեշտեց նա։
ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ մտադիր է առաջնորդվել բազմակողմանի մոտեցմամբ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ քաղաքականության հարցում:
Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնը դեկտեմբերի 4-ին հայտարարել է, որ հանդես է գալիս հանրապետության ղեկավարի լիազորությունները կրճատելու դեմ:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-52 ռազմավարական ռմբակոծիչն արտակարգ վայրէջք է կատարել Գլոսթերշիրի անգլիական կոմսության Fairford ավիաբազայում այն բանից հետո, երբ թռիչքի ժամանակ նրա մոտ խափանվել է շարժիչներից մեկը:
ԱՄՆ-ի 2021 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը տարածվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից, նախատեսում է Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների սահմանում՝ նրա կողմից ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու համար:
Վիսկոնսինի Գերագույն դատարանը դեկտեմբերի 3-ին հայտարարել է, որ չի քննի ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի հայցն ամերիկյան այս նահանգում նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կոնգրեսին, որ 2021 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) ռազմական բյուջեի՝ օրենսդիր մարմնի երկու պալատների կողմից համաձայնեցված նախագծում մնացել է հիշատակումը սոցիալական ցանցերը պատասխանատվությունից ազատելու մասին:
Ադրբեջանական իշխանությունները՝ որպես պատճառաբանություն մի կողմից նշում են, թե գերիների փոխանակումն իրականացվելու է դիերի փոխանակման գործընթացի ավարտից հետո, մյուս կողմից ինքնին դիերի փոխանակման գործընթացը ձգձգվում է ՝ առանց պատճառաբանության։ Այս ամենով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։
Դեկտեմբերի 4-ին հուժկու պայթյուն է որոտացել Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) հարավ – արեւելքի Դուրբան քաղաքի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանում: