
Վրաստանում 2 մարդ է ձերբակալվել ընտրությունների ժամանակ քվեատուփը լցոնելու համար

Վրաստանի ՆԳՆ-ն Մառնեուլիի շրջանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները քվեատուփի մեջ լցնելու համար մեղադրել է երկու անձի։ Ձերբակալվածներին սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում, հայտնում է publika.ge կայքը։
«Հետաքննությունը պարզել է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մառնեուլիի մունիցիպալիտետի Սադհուլի գյուղի թիվ 69 ընտրատեղամասում մեղադրյալը, խախտելով օրենքը, քվեաթերթիկներ է լցրել քվեատուփի մեջ»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Տվյալ ընտրատեղամասում քվեարկության արդյունքները չեղարկվել են։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանքը» հաղթել է ձայների 54%-ով։ Ընդդիմությունը և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքները և բողոքի ակցիաներ են կազմակերպել։ Դատախազությունը հետաքննություն է սկսել կեղծումների մեղադրանքներով և պետության ղեկավարին կանչել է հարցաքննության։ Զուրաբիշվիլին հրաժարվել է գնալ։